Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստանին է վերադարձվել ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանը: Համապատասխան բուժզննմամբ նրա մարմնին հայտնաբերվել են բազմաթիվ խոշտանգման հետքեր…
Թվում է թե այս դեպքը պետք ոտքի հաներ մարդու իրավունքների մասին տեղին-անտեղին տարփողող գրանտակեր կազմակերպություններին՝ սաքունց-մաքունցներին…Սակայն չէ, սրանք նման հարցերով իրենց նեղություն չեն տալիս, եվրոպաներից նման հանձնարարական չեն ստացել: Նրանց հանձնարարվել էր գրոհել Ռուսատանի դեսպանատան վրա, հայհոյել, քննադատել ռուսներին, նրանց նախագահին, ինքնորոշման ցանկություն հայտնած Ղրիմի քաղաքացիներին և իշխանություններին, նրանք դա հաջողությամբ արեցին…
Սաքունցիկները եվրոպական ձվերը ձեռքներն առած, բնականաբար, փութաջանորեն, եռանդով և նվիրվածությամբ, լրատվամիջոցներով շրջապատված գրոհեցին ՌԴ դեսպանատան վրա…
Հաճախ տպավորություն է ստեղծվում, որ սրանք ոչ թե ՀՀ քաղաքացի են, այլ մեկ այլ երկրներից ուղարկված հատուկ գործակալներ, որոնք մոռացած իրենց պետության, իրենց ազգի, քաղաքացիների շահերը, կարող են հաճախ անել ու ասել այն, ինչ ձեռնտու է մեր դարավոր և նորահայտ թշնամիներին…
Ռոբերտ Մելքոնյան