Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում ընդդեմ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի կողմից ռազմական միջամտության՝ կոչ անելով վերջիններին հրաժարվել ագրեսիայից և շանտաժի քաղաքականությունից։
Մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով, մեր սոլիդարությունն ենք հայտնում Ուկրաինայի քաղաքացիներին՝ տարածելով հետևյալ հայտարարությունը.
Խաղաղություն՝ ժողովուրդներին, պատերազմ՝ իշխանություններին
Մենք չենք ընդունում իմպերիալիստական և կապիտալիստական պատերազմները։
Չենք ընդունում ազգայնամոլությունը, շովինիզմն ու քսենոֆոբիան։
Մենք դատապարտում ենք
Ռուսաստանի վարած քաղաքականությունը,
զորք մտցնելու իրավունք տված սենատորներին,
որոշմանը կողմնակից քաղաքացիներին,
պատմությունն ու ներկան աղավաղող ԶԼՄ-ները:
ինչպես նաև՝
Ուկրաինայի թերի-ֆաշիստական կուսակցությունները,
իրենց համախոհ ազգայնամոլներին,
Ուկրաինայի ժողովրդին դավաճանած կուսակցապետերին:
Մենք ատում ենք կապիտալիստական իմպերիալիզմի գործակալներին և նրանց լակոտներին Հայաստանում, որոնց համար պատերազմը հարստությունն ու իշխանությունը պահելու միջոց է միայն:
Մենք չենք կարող անտարբեր մնալ և պետք է անենք այն, ինչ կարող ենք, որպեսզի կանգնեցնենք այս հանցավոր էքսպանսիան, հուսալով, որ նույնը կարվի նաև Մոսկվայում, Պիտերում, Մինսկում, Կիևում, Թիֆլիսում... շարունակելի:
Խաղաղություն' ժողովուրդներին, պատերազմ' իշխանություններին