Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը Փարիզում հանդիպեց Շոայի հուշահամալիր-թանգարանի տնօրեն Ժակ Ֆրեջի հետ
Մարտի 4-ին Փարիզում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հանդիպումը Փարիզում գտնվող Շոայի հուշահամալիր-թանգարանի (Memorial de la Shoah) տնօրեն Ժաք Ֆրեջի հետ:
Հանդիպման ընթացքում Հայկ Դեմոյանը և Ժակ Ֆրեջը քննարկեցին երկու հաստատությունների միջև համատեղ հետազոտությունների, կրթական ծրագրերի և տեղեկատվության փոխանակման ոլորտներում համագործակցության և ժխտողականության դեմ պայքարին ուղղված համատեղ ծրագրերի մշակման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին Հայաստանում և Ֆրանսիայում համատեղ ցուցահանդեսների անցկացման հարցերը:
Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին մոտակա ամիսների ընթացքում ստորագրել երկու հաստատությունների միջև համագործակցության հուշագիր:
Հայկ Դեմոյան