Սիրուշոն շուտով երկրպագուների դատին կհանձնի իր նոր երգը՝ «Անտարբեր Աշխարհ» անվանմամբ: Այս մասին երգչուհին գրել է իր ֆեյսբուքյան էջում: Երգն առաջին անգամ կհնչի մարտի 8-ին նվիրված համերգին, որը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում: Երգի խոսքերի հեղինակը Սրբուհի Ստամբոլցյանն է, իսկ երաժշտության հեղինակի մասին երգչուհին առայժմ ոչինչ չի գրել: