Գրեթե բոլոր տղամարդիկ երազում են «չափն անցնել» անկողնում: Համոզված ենք՝ մեր առաջարկած 12 շարժումները նրան գերագույն հաճույք կպատճառեն:
Առաջարկում ենք վերհիշել ամենաչարաճճի հնարքը, որ երբևէ փորձել ես անկողնում: Հիշեցի՞ր: Վստահեցնում ենք՝ մեր առաջարկած այս հնարքներն էլ ավելի կրքոտ են ու «անամոթ». մի կողմից' դրանք լրացուցիչ բազմազանություն կմտցնեն քո առօրյայում, մյուս կողմից' կկրկնապատկեն հաճույքը: «Սեռական կյանքում միապաղաղությունը վտանգավոր նշան է,- ասում է գիտությունների դոկտոր, սեքսոլոգ Ավա Քադելը,- երբեմն թույլ տուր քեզ ավելին, քան նախատեսել էիր. աշխուժություն մտցրու սեռական հարաբերություններում, և զգացողությունները կլինեն ավելի լիարժեք և ուժգին»: Դե ինչ, անցնենք գործի:
«Ցանկալի» կապանքներ
Կապված լինելն անմիջապես խթանում է սեքսուալ էներգիան: «Երբ դու կապված ես, լիովին գտնվում ես զուգընկերոջդ վերահսկողության տակ, ինչը չի կարող չգրգռել: Բացի այդ, կարող ես լիցքաթափվել ու կենտրոնանալ հաճույք ստանալու վրա, քանի որ ինքդ որևէ գործողություն կատարել չես կարող»,- նշում է գիտությունների դոկտոր, սեքսոլոգ Գլորիա Բրեյմը Ջորջիայից:
Փոքրիկ չարաճճիություն: Պառկիր մահճակալին' կապված ձեռքերով, և թույլ տուր նրան տիրանալ քեզ: Թող նա սկսի նախնական խաղերից' ցուցամատն ու բութ մատը մտցնելով հեշտոցիդ մեջ և մկրատանման շարժումներով մերսելով այն: Հետո նա կարող է դիմել լեզվի օգնությանը, շարժելով այն աջուձախ' վերև-ներքև տանելու փոխարեն: «Աջուձախ շարժումներն էլ ավելի սուր զգացողություններ կպատճառեն ու կլիցքաթափեն քեզ»,- հուշում է սեքս-մարզիչ Ջեյմի Վաքսմանը:
Եվ ավելին: Խնդրիր, որ օրալ փաղաքշանքներին անցնելուց առաջ նա կապի ձեռքերդ շարֆով և ամրացնի մահճակալից: Դու քեզ ամբողջովին կզգաս նրա «սեքս-խաղալիքը». կարող ես աղաչել ազատել քեզ և միաժամանակ լիարժեք հաճույք վայելել նրա «պատիժներից»: «Այն հանգամանքը, որ տղամարդը կատարյալ իշխանություն է ստանում և պատասխանատու է քո հաճույքի համար, նրան առավելագույնս կգրգռի»,- ասում է «Ինչ են կանայք իրականում տենչում անկողնում» գրքի հեղինակ Սինթիա Վ. Ջենթրին: Նա կարող է քեզ սրընթաց հասցնել հաճույքի գագաթնակետին կամ երկարաձգել հաճույքը' քեզ «չարչարանքի» մատնելով:
Կողմնակի հանդիսատես
«Տղամարդկանցից շատերին դուր է գալիս դիտել, թե ինչպես է կինը գրգռվում. մի կողմից' նրանք սկսում են ավելի լավ ճանաչել կնոջն ու նրա ցանկությունները, մյուս կողմից' կարող են թուլանալ ու վայելել «շոուն» կողքից,- նշում է գիտությունների դոկտոր, սեքսոլոգ Սարի Լոքերը,- դա կնոջ համար ևս լավ փորձառություն է, քանի որ տղամարդու ռեակցիային հետևելը շատ հետաքրքիր է»:
Փոքրիկ «չարաճճիություն»: Զուգընկերոջդ հանդիպելուց առաջ միայնակ զբաղվիր ինքնաբավարարմամբ, սակայն մի՛ հասիր ավարտին: Համապատասխան հույզեր ապահովելու համար փակիր աչքերդ և ձեռքերիդ փոխարեն պատկերացրու տղամարդուդ շուրթերը: Հաշվիր մինչև հինգը' մինչ մերսում ես ծլիկդ, այնուհետև դադարեցրու շարժումները: Մնա մերկ մինչև նրա գալը և պատմիր, թե ինչով ես զբաղվել նրա բացակայության ժամանակ: Այդ պահերը մտքում պատկերացնելով' նա էլ ավելի կգրգռվի և սեքսի ժամանակ կանի հնարավոր ամեն ինչ'ձեր հաճույքը լիարժեք ու փոխադարձ դարձնելու համար:
Եվ ավելին: Ընկերոջդ պայմանավորված ժամից շուտ կանչիր և տնից դուրս գալուց առաջ թույլ տուր, որ նա տեսնի' ինչպես ես ինքդ քեզ շոյում: Երբ դուրս գաք, խոստացիր, որ վերադառնալուց հետո քեզ շոյելու նրա հերթն է: «Նրան շատ դուր կգա քեզ հետևելու պրոցեսը. դա միայն էլ ավելի կոգևորի տղամարդուդ»,- վստահեցնում է գիտությունների դոկտոր Դեբի Հերբենիքը: Արա դա հայելու առաջ նստած, որպեսզի նա կարողանա տեղավորվել քո հետևում' միաժամանակ վայելելով քեզ հետևից և հիանալով հայելուց բացվող տեսարանով: Մի ձեռքով շոյիր պտուկներդ, իսկ մյուսով' ազդրերդ: Հետո անցիր գլխավոր հատվածին' աստիճանաբար արագացնելով շարժումներդ: Թույլ չտաս, որ նա միջամտի, սակայն նշիր, որ ակնկալում ես, որ տուն վերադառնալուն պես նա գործն ավարտին կհասցնի:
«Ձեռքի աշխատանք»
Սովորաբար նախնական շոյանքների ժամանակ աղջիկը ձեռքի հպումների միջոցով տղային հասցնում է գրգռվածության անհրաժեշտ մակարդակին: Սակայն ձեռքերի օգնությամբ նրան օրգազմի հասցնելն այնքան էլ տարածված չէ: Երբ զույգը սկսում է լիարժեք սեքսով զբաղվել, ձեռնաշարժությունը հետին պլան է մղվում:
Փոքրիկ «չարաճճիություն»: Պարգևիր նրան հաճույքի անսպասելի րոպեներ ձեռքիդ օգնությամբ, երբ նա ամենից քիչ է դա ակնկալում: Օրինակ' երբ նա պառկած է բազմոցին, մոտեցիր, մատներդ սահեցրու կրծքավանդակի վրայով և քանդիր տաբատի կոճակները: Երբ հասնես նրա առնանդամին, շշնջա, որ պատրաստվում ես ձեռքի օգնությամբ գործն ավարտին հասցնել: Մի ձեռքդ դիր առնանդամի ստորին մասին, մյուսը' վերևի հատվածին, այնուհետև բռնիր երկու ձեռքով և վստահ անցիր գործի' թեթևակի ոլորելով անդամը:
Եվ ավելին: Ոչ միայն անակնկալի բեր նրան ձեռքի շոյանքներով, այլև դա արա այն պահերին, երբ նա, պայմաններից ելնելով, չի կարող արձագանքել համապատասխան կերպով: Հաջորդ անգամ, երբ նա հեռախոսով զրուցելիս լինի, մոտեցիր հետևից ու գործի անցիր: Նման անակնկալը, առավել ևս, երբ լսափողի հակառակ կողմում գտնվող մարդը գաղափար անգամ չունի, թե ինչ է կատարվում, ավելի է թեժացնում կրքերը: Ցուցամատով և բութ մատով օղակ կազմիր նրա անդամի ներքևում և դանդաղ առաջ շարժիր: Երբ հասնես ծայրին, հեռացրու ձեռքդ և ներքևի մասում օղակ կազմիր մյուս ձեռքով: Եվ այդպես շարունակ' մինչև հաղթական ավարտը:
Էկզոտիկ սեքս
Դերախաղը կարող է բոլորովին նոր զգացողություններ հաղորդել ձեր սեքսին: Նախ՝ դա երկուսիդ էլ ավելի անկաշկանդ կդարձնի: Բացի այդ, կրեատիվություն կդրսևորեք՝ մեկ այլ մարդու դեր խաղալով և պատրաստ կլինեք նորանոր «չարաճճիությունների»: «Դերախաղերի շնորհիվ կարելի է հեշտությամբ դուրս գալ հարմարավետության գոտուց և սուր զգացողություններ ու նոր դիրքեր վայելել, որոնք սովորական պայմաններում փորձարկելու համարձակություն գուցե չունենայիք»,- ասում է դոկտոր Քադելը:
Փոքրիկ «չարաճճիություն»: Պատկերացրու, որ դու և զուգընկերդ ծանոթ չեք: Պայմանավորվեք հանդիպել նույն ժամին որևէ բարում և ձևացրեք, թե առաջին անգամ եք իրար տեսնում: Նրան մոտենալուց առաջ անմեղ ֆլիրտ սկսիր բարում գտնվող այլ տղամարդկանց հետ: Հետո մոտեցիր նրան և ներկայացիր՝ ինչպես կամենաս: Կարճատև զրույցից հետո ասա, որ կուզեիր հրավիրել նրան քո բնակարան կամ խնդրիր, որ նա քեզ հյուր կանչի: Տուն վերադառնալուց հետո ևս շարունակեք խաղը և մնացեք ձեր կերպարների մեջ ողջ գիշեր:
Եվ ավելին: Սկսեք մի դերախաղ, որում ձեզանից մեկն ավելի անփորձ է սեքսի մեջ և լրացուցիչ դասերի կարիք ունի: Թող նորեկը թղթի վրա գրի առնի, թե կոնկրետ ինչ է ցանկանում սովորել, օրինակ' օրալ շոյանքներ, անալ սեքս և այլն: «Երբ զուգընկերներից մեկը խաղում է անփորձի դեր, մյուսն իրեն պարտավորված է զգում հնարավորինս ուսուցանել իր աշակերտին ու հաճույք պատճառել նրան»:
Անսպասելի վայրեր
Ոչինչ այնպիսի բազմազանություն չի մտցնում սեռական կյանքում, ինչպիսին սեքսի համար նոր անսպասելի վայրեր ընտրելը: «Սիրով զբաղվեք բնակարանի տարբեր մասերում, քանի որ դա կստիպի ձեզ հարմարվել նոր պայմաններին ու փորձել նոր դիրքեր»,- հուշում է դոկտոր Քադելը:
Փոքրիկ «չարաճճիություն»: Տեղափոխվեք հյուրասենյակ: Դու ծնկի իջիր բազմոցի վրա, իսկ նա թող կանգնի և տիրանա քեզ հետևից: «Կանգնած դիրքը ծայրաստիճան գրգռիչ է: Բացի այդ, սեքսը ննջասենյակից դուրս տեղափոխելը թեժացնում է կրքերը. ասես՝ դրանով ինչ-որ կանոն խախտեք.- նշում է Քադելը,- չէ՞ որ սեքսով եք զբաղվում մի վայրում, որտեղ լինում են ձեր ծնողները, ընկերներն ու հարազատները»: Դու կարող ես ավելի սուր զգացողություններ ապրել' մի ոտքդ առաջ ձգելով այնպես, որ այն լինի բազմոցի նստելատեղին զուգահեռ, իսկ մեջքդ հենելով նրա կրծքավանդակին:
Եվ ավելին: Օգտագործեք բազմոցն իր սկզբնական գործառույթի համաձայն: Թող նա հենվի ու պատրաստվի հեռուստացույց դիտել: Սակայն այս անգամ շոուն կկազմակերպես դու: Հեծնիր նրան, այնուհետև խնդրիր, որ ձեռքերով պահի քո ազդրերը և շարժվիր հետ այնպես, որ գլուխդ դիպչի նրա ոտքերին: Լրացուցիչ ամրության համար կարող ես ձեռքերդ գետնին հենել, իսկ ոտքերդ կմնան բազմոցի վրա: Մարմինդ կլինի նրա տրամադրության տակ' տալով նրան գործելու լիիրավ իշխանություն: Համոզված եղիր՝ նա պահը բաց չի թողնի...
«Թաքուն» հարձակում
Անակնկալ սեքսը նրա թաքուն երազանքներից մեկն է: «Երբ ինչ-որ բան կատարվում է անսպասելիորեն, զգացողություններն ավելի են սրվում, իսկ սեքսի դեպքում' հաճույքը կրկնապատկվում է»,- հուշում է դոկտոր Քադելը:
Փոքրիկ «չարաճճիություն»: Տղամարդիկ պաշտում են առավոտյան սեքսը, սակայն նրանք դա ակնկալում են մինչև անկողինը լքելը: Այնպես որ, դու նրան թեթև շոկի կմատնես՝ ցնցուղից հետո սեքս պարգևելով: Կամացուկ մտիր լոգարան, հանիր հագուստդ և մերկ սպասիր, մինչև սիրելիդ կավարտի ցնցուղ ընդունելը: Լոգարանի վարագույրը բացելով' նա հաճելիորեն կզարմանա:
Եվ ավելին: Պայմանավորվեք աշխատանքից հետո ընթրել դրսում: Երբ արդեն տեղավորվեք սեղանի շուրջ, ասա, որ մեքենայի մեջ ինչ-որ բան ես մոռացել ու հեռացիր: Դուրս գալուց հետո sms հաղորդագրություն ուղարկիր' նշելով, որ նրա օգնության կարիքն ունես: Երբ նա նստի մեքենա, գործի անցիր' իհարկե, մինչ այդ համոզվելով, որ դուք բավականաչափ մեկուսի վայրում եք' հայացքներից հեռու: «Հասարակական վայրում սեքսով զբաղվելն աննկարագրելի զգացողություններ է պարգևում»,- վստահեցնում են սեքսոլոգները: Տեղափոխվեք հետևի նստելատեղ և փորձեք «գդալների դիրքը»:
Անցանկալի քայլեր
Տղամարդկանց 72 %-ը տանել չի կարող, երբ աղջիկները հարվածում են իրենց անկողնում:
«Կյանքիս միակ ապտակը ստացել եմ 5-րդ դասարանում' ուսուցչուհուս կողմից. շատ ցավոտ էր ու վիրավորական: Այնպես որ, եթե ապտակ ստանամ, այն անպատասխան չի մնա»:
Ալբերտ, 31 տ.
Տղամարդկանց 62 %-ը չի սիրում շղթաներով ներքնազգեստ:
«Շղթաները շատ վտանգավոր են: Մեզ դուր չի գալիս նույիսկ այն, որ դրանք չափազանց մոտ են գտնվում մեր «կարևոր» մասին:
Պետրոս, 28 տ.
Տղամարդկանց 73 %-ը չի ցանկանում սեքսի ժամանակ պատված լինել տարբեր նյութերով:
«Լավ սեքսն ինքնին հաճելի է: Դժվար թե հնարավոր լինի առավել թեժացնել կրքերը լրացուցիչ քսուքների ու նյութերի միջոցով»:
Հովհաննես, 29 տ.
Տղամարդկանց 78 %-ն ասում է, որ կկորցներ ցանկությունը, եթե աղջիկը սեքսի ժամանակ խնդրեր կոչել իրեն «իմ տիրուհի՛»:
«Դժվար թե որևէ տղայի դուր գա նման ձևով աղջկան դիմելը, նույնիսկ' անկողնում: Մի տեսակ արհեստական է հնչում»:
Վարդան, 21 տ.
Լուսանկարը ըստ Shutterstock-ի