2014թ.-ի միլիարդատերերի ցուցակում են հայտնվել 6 հայեր: Forbes-ը գնահատել է հայ գործարարների կարողությունը և ըստ դրա' առաջին տեղում է ամերիկահայ գործարար Քըրք Քրքորյանը' 4.5 միլիարդ դոլարով: Նրա կարողությունը մեկ տարում ավելացել է 1.2 միլիարդ դոլարով:
Երկրորդ ամենահարուստ հայը «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանն է' 4.3 մլրդ դոլար կարողությամբ: Նրան հետևում է «Ռոսգոսստրախ»ի սեփականատեր Դանիլ Խաչատուրովը' 2.6 մլրդ դոլար: Արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը աշխարհի 4-րդ ամենահարուստ հայն է' 1.9 մլրդ դոլար: Իսկ հնգյակը փակում են Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները' մեկական միլիարդ դոլար կարողությամբ: