Ես ինձ երբեք ռուսոֆիլ չեմ համարել, բայց ուկրաինական ճգնաժամի պարագայում ռուսներին մեղադրելու ոչ մի մտադրություն չունեմ: Ղրիմը պատմականորեն էլ ժողովրդագրականորեն էլ երբեք չի եղել ուկրաինական: Այդ տարածքները Պետրոս Մեծի նվաճումներից հետո մշտապես եղել են ռուսական և ուկրաինային են անցել միայն Խռուշչյովի քմահաճույքի պատճառով:
Զարմանում եմ ուղղակի որ ընկերներիցս շատերը առավոտից գիշեր խոսում են Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին, ենթագիտակցաբար ինդենտիֆիկացվելով ադրբեջանցիների հետ:
Ինչ տարբերություն թե Ղրիմում, իրանց պատմական հայրենիքի մի մասում մեծամասնություն կազմող ռուսներն են ուզում ինքնորոշվել ոը անկախանալ Ուկրաինայից թե Լեռնային Ղարաբաղում՝ իրենց պատմական հայրենիքի մի մասում բնակվող հայերն են ուզում ինքնորոշվել ու առանձնանալ Ադրբեջանից: Ինչ տարբերություն մենք ուզում ենք ուղղել Լենինի ու Ստալինի կողմից կատարված սխալը իսկ Ղրիմի ռուսները Խռուշչյովի:
Ինչու կարող են Հարավսլավիայի մի հատվածում բնակվող ալբանացիները անջատվեն Հարավսլավիայից կամ Սերբիայից, ու դա ճանաչի ամբողջ աշխարհը, իսկ ահա Ղրիմն ու Ղարաբաղը անկախանալ չեն կարող??????
Ինչու է մի դեպքում դա դիտարկվում տարածքային անձեռնմխելիության համատեքստում, իսկ մյուս դեպքում ազգի ինքնորոշման համատեքստում?????? Ինչու ԱՄՆ-ն կարող է պաշտպանել Թայվանին Չինաստանից իսկ Ռուսաստանը չի կարող պաշտպանել Ուկրաինայում բնակվող ռուսներին Կիևից?????????
Գոնե հասկանում եք, որ մենք ունենալով Լեռնային Ղարաբաղի խնդիր եթե անգամ ծափերով ու բացականչություններով չողջունենք ազգերի ինքնորոշման ցանկացած փորձ, գոնե չպետք է այն դատապարտենք, առավել ևս պլակատներով Երևանում մի ինչ որ երկրի տարածքային ամբողջականության սատարման կոչերով երթեր ու ցույցեր չպետք է կազմակերպենք????????????
Միթե պարզ չէ, որ մենք սրանից կարող ենք օգտվել???? Պատկերացրեք միայն Մինսկի խմբի համանախագահներից մեկը այսօր պատրաստ է ամբողջ աշխարհի հետ կռիվ տալ մի ինչ որ երկրի մի ինչ որ հատվածում բնակվող բնակչության ազգային ինքնորոշման իրավունքի ճանաչման միթե պարզ չէ, որ խելացի քաղաքականության դեպքում մենք դա միայն ու միայն կարող ենք օգտագործել ի շահ մեզ, ինչու են ոմանք այսօր իրենց ավելի շատ ուկրաինացի պատկերացնում քան ուկրաինացիները???????
Կարեն Թովմասյան