Դե ինչ, կայացավ «Օսկար-2014»-ը… Իհարկե, առաջին հերթին բոլորին հետաքրքիր է հաղթողների անունները, սակայն էլ ավելի կարևոր են, հատկապես իգական սեռի ներկայացուցիչների համար, աստղային զգեստները, դե իսկ Հարսանիք բլոգը նույնպես չէր կարող այդ ամենի կողքով անտարբեր անցնել: Ի դեպ, պետք է նշել, որ այս տարվա Օսկարը ավելին քան «հարսանեկան էր» այն իմաստով, որ զգեստների մեծամասնությունը, և առավել շքեղները, հենց հարսանեկան զգեստներին բնորոշ գույների մեջ էին՝ ճերմակից մինչև մեղմ կաթնագույն, բաց երկնագույնից՝ նուրբ վարդագույն: