Մինչեւ 1783թ., երբ Ղրիմը պաշտոնապես դարձավ ռուսական կայսրության մաս, թաթարները կազմել են Ղրիմի բնակչության մոտ 93%-ը: Ներկայումս՝ մոտ 13%-ը: Համաձայն այս գծագրի, ռուսները այժմ կազմում են Ղրիմի բնակչության 58%-ը, ուկրաինացիները՝ 24%-ը: Ինչ վերաբերում է հայերին, ապա վերջին մարդահամարի տվյալներով՝ 2001թ., Ղրիմում մոտ 10,5 հազ. հայ է ապրել: Հետաքրքիր է, բայց 100 տարի առաջ Ղրիմում ավելի շատ հայ է ապրել:
Հիմա հայերի թիվը, ոչ պաշտոնական տվյալներով, Ղրիմում կազմում է 30-32 հազար: Ու էլի կրակն են ընկել: Ղրիմում ինչքան կոնֆլիկտ է եղել, հայերը պարտադիր տուժել են՝ սկսած Եկատերինա 2-ի ժամանակներից: Ի դեպ, 1776թ. Եկատերինայի հրահանգով հայերին տեղահանում էին Ղրիմից, տեղահանման օպերացիան ղեկավարում էր անձամբ Սուվորովը: Սենց բաներ:
Մհեր Ղալեչյան