Իրենց գաղտնիքներն ունեն այնպիսի արվեստի գլուխգործոցներ, որոնք մեզ շատ լավ ծանոթ են թվում: Վերջերս արվեսի պատմության մեջ տարօրինակ և անսովոր բացահայտում կատարվեց. ամերիկացի ուսանողուհին գաղտնազերծել էր Բոսխայի կտավի վրա պատկերված մեղսավորի հետույքի նոտաների ուղերձը: Ստացված երաժշտությունը դարձավ համացանցի վերջին շրջանի սենսացիաներից մեկը:
Կարծում եմ, ամեն մի իրենցի արժեք ներկայացնող արվեստի գործի մեջ էլ մի գաղտնիք կա, «կրկնակի հատակ» կամ գաղտնի նախապատմություն, որը կուզեինք բացահայտել: Այսօր կիսվեմ դրանցից մի քանիսով:
Երաժշտություն հետույքի վրա
Հոլանդացի նկարչի ամենահայտնի կտավի գաղտնի իմաստների և նշականության շուրջ բանավեճերը չեն հանդարտվում: Եռապատկեր կտավի երրորդ՝ աջ հատվածում, որը կոչվում է «Երաժշտական դժոխք», պատկերված են մեղսավորներ, որոնց խոշտանգում են երաժշտական գործիքների միջոցով: Նրանցից մեկի հետույքի վրա նոտաներ են պատկերված: Օկլահոմայի Քրիստոնեական համալսարանի ուսանողուհի Ամելիա Հեմրիկը ուսումնասիրելով նկարը 16-րդ դարի նոտաները տեղափոխեց մեր օրեր և ձայնագրեց «հետույքից հնչող և դժոխքից դուրս եկով երաժտություն, որը կատարվել էր 500 տարի»:
Մերկ Մոնա Լիզան
Գոյություն ունի հայտնի «Ջոկոնդա»-ի երկու տարբերակ. Մերկ տարբերակը կոչվում է «Մոննա Վաննա», այն պատկերել է քիչ հայտնի նկարիչ Սալալին, որը մեծն Դա Վինչիի բնորդն ու աշակերտն էր: Շատ արվեստաբաններ կարծում են, որ հենց նա է եղել Դա Վինչիի «Հովհաննես Մկրտիչ» և «Բաքոս» նկարների բնորդը: Գոյություն ունի նաև վարկած, որ կնոջ հագուստներ հագած Սալալին, նաև, որպես Մոնա Լիզայի բնորդ է հանդիսացել:
Ծեր ձկնորսը
1902 թ.-ին հունգարացի նկարիչ Տիվադար Կոստկա Չոնտվարին նկարեց «Ծեր ձկնորսը» կտավը: Թվում էր, թե ոչ մի արտասովոր բան չկա այդ նկարում, բայց Տիվադարը ենթատեքստ էր դրել դրա մեջ, որը իր կենդանության օրոք այդպես էլ չբացահայտեց:
Քչերի մտքով կանցներ հայելին դնել նկարի մեջտեղում: Յուրաքանչյուր մարդում մեջ էլ կարող է լինել ինչպես Աստված (Ծերունու աջ ուսի կրկնապատկերը), այնպես էլ Սատանա (Ծերունու ձախ ուսի կրկնապատկերը):
Կրկնօրինակները «Խորհրդավոր ընթրիքի»-ում
Երբ Լեոնարդո դա Վինչին նկարում էր «Խորհրդավոր ընթրիք»-ը, նա կարևորությունը տալիս էր երկու առաջնային կերպարների. Քրիստոսին և Հուդային: Նա շատ երկար էր այդ երկուսի համար բնորդներ փնտրում: Վերջապես նրան հաջողվեց գտնել Քրիստոսի կերպարի համար երիտասարդ մեկին: Հուդայի բնորդին նա չէր կարողանում գտնել երեք տարի: Բայց մի օր նա փողոցում հանդիպում է մի հարբեցողի, որը ընկած էր առվի մեջ: Դա մի երիտասարդ էր, որին անընդմեջ հարբեցողությունը ծերացրել էր: Լեոնարդոն նրան տանում է արվեստանոց և միանգամից սկսում պատկերել Հուդային: Երբ հարբեցողը ուշքի է գալիս, ասում է, որ մի անգամ արդեն բնորդ եղել է նրա համար: Դա մի քանի տարի առաջ եր, երբ նա դեռ երգում էր եկեղեցու երգչախմբում: Դա Վինչին այդ ժամանակ նրանից Քրիստոսին էր պատկերել:
«Գոթիկայի» անմեղ պատմությունը
Գրանտ Վուդի աշխատանքները համարվում են ամենատարօրինակը և ամենաձանձրալին՝ ամերիկյան գեղանկարչության պատմության մեջ: Խիստ հոր և դստեր նկարը լցված է դետալներով, որոնք պատկերում են խստությունը, կրոնական ավանդապաշտությունն ու պատկերված մարդկանց հետամնացությունը: Իրականում նկարիչը ոչ մի սարսափելի բան մտադիր չէր պատկերել: Այովա նահանգով ճանապարհորդելու ժամանակ, նա նկատեց ոչ մեծ մի տուն՝ գոթիկական ոճի մեջ, և որոշեց պատկերել այն մարդկանց, որոնք, ըստ նկարչի, լիովին համապատասխանում էին որպես բնակիչներ: Այն գործող անձիք, որոնց անմահացրել էր նկարիչը և որոնք հարուցել էին Այովայի բնակիչների զայրույթը, Գրանտի քույրն էր և իր ատամնաբույժը:
«Գիշերայի՞ն», թե՞ «Ցերեկային պահակազոր»
Ռեմբրանդի ամենահայտնի կտավներից մեկը՝ «Կապիտան Ֆրանս Բաննինգի և լեյտենանտ Վիլհեմ վան Ռյոիտենբուրգի հրաձգային վաշտի ելույթը», ավելի քան 200 տարի կախված է եղել տարբեր սրահներում և արվեստաբանների կողմից հայտնաբերվել է միայն 19-րդ դարում: Քանի որ, առաջին հայացքից կերպարները կանգնած էին մութ ֆոնի վրա, նկարը կոչեցին «Գիշերային պահակազոր» և այդ անվան տակ էլ այն մտավ համաշխարհային արվեստ գանձնարան: Եվ միայն 1947 թ.-ին կատարված ռեստավրացիայից հետո պարզվեց, որ նկարը սրահներում հասցրել է մրոտվել՝ աղավաղելով բուն պատկերը: Բնօրինակի մաքրումից հետո վերջնականապես որոշվեց, որ Ռեմբրանդի պատկերած տեսարանը իրկանում տեղի է ունենում ցերեկը: Կապիտանի ձեռքի ստվերը ցույց է տալիս, որ գործողության ժամանակը 14:00-ից ուշ չէ:
Շրջված նավակը
Նյու Յորքի Ժամանակակից արվեստների թանգարանում 1961 թ.-ին ներկայացվեց Անրի Մատիսսի «Նավակ»-ը: Եվ միայն 47 օր անց ինչ-որ մեկը ուշադրություն դարձրեց այն բանի վրա, որը նկարը կախված է գլխիվայր: Կտավի վրա պատկերված էր 10 մանուշակագույն գիծ և երկու երկնագույն առագաստ՝ սպիտակ ֆոնի վրա: Երկու առագաստ նկարիչը հենց այնպես չէր պատկերել: Երկրորդը՝ առաջիինի արտացոլանքն է ջրի մեջ: Դրա համար, որպեսզի չշփոթել, թե ինչպես կախել նկարը, պետք է ուշադրություն դարձնել դետալների վրա: Մեծ առագաստը պետք է լինի վերևում, իսկ առագաստի գագաթը պետք է ուղղված լինի վերևի աջ անկյուն:
Խաբեություն ինքնադիմանկարում
Լեգենդներ են պտտվում այն մասին, թե իբր վան Գոգն է կտրել է սեփական ականջը: Այժմ, ավելի իրական է համարվում այն տարբերակը, որ Գոգի ականջը վնասվել է մեկ այլ նկարչի՝ Պոլ Գոգենի հետ վեճի ժամանակ: Ինքնադիմանկարը հետաքրքրական է այնքանով, որ արտացոլում է իրականությունը շրջված վիճակում. նկարիչը պատկերել է վիրակապած աջ ականջը, քանի որ նկարելու համար հայելի էր օգտագործում: Իրականում վնասվել էր ձախ ականջը:
Երկու «Նախաճաշ խոտերի վրա»
Նկարիչներ Էդուարդ Մանեին և Կլոդ Մոնեին հաճախ են շփոթում, չէ որ նրանք երկուսն էլ ֆրանսիացի են, ապրել են նույն ժամանակաշրջանում և ստեղծագործել են իմպրեսսիոնիզմի ոճի մեջ: Նույնիսկ Մանեի ամենահայտնի կտավներից մեկը՝ «Նախաճաշ խոտերի վրա»-ն Մոնեն վերցրեց և նկարեց իր սեփական տարբերակով:
Օտար արջեր
Այս հայտնի կտավը միայն Շիշկինի վրձնին չի պատկանում: Շատ նկարիչներ, որոնք շփվում էին միմյանց հետ, հաճախ էին դիմում ընկերների օգնությանը, իսկ Շիշկինը, որը ամբողջ կյանքում բնանկարներ էր նկարել, մտավախություն ուներ, որ հուզիչ արջեր պատկերելը իր մոտ կարող է այնպես չստացվել, ինչպես հարկն է: Այդ իսկ պատճառով Շիշկինը դիմեց իր ծանոթ նկարիչ-անիմալիստին՝ Կոնստանտին Սավիցկիին:
Սավիցկին պատկերեց ռուսական գեղանկարչության մեջ թերևս լավագույն արջերին, իսկ Տրետյակովը հրամայեց ջնջել նրա անունը կտավի վրայից, քանի որ ամբողջ նկարը, սկսած մտադրությունից և ավարտած կատարումով, ամեն ինչ խոսում էր Շիշկինի գեղանկարչության, նրա մեթոդների մասին: