Նյու Յորք քաղաքի «Սուրբ Ջոն» համալսարանի ուսանողուհի Մեգան Ռոբերտսը հունվարի 23-ին՝ ընկերների հետ անցկացրած երեկոյից հետո, անհետացել էր:

Ըստ ոստիկանության նախնական վարկածի՝ աղջիկը, առանձնանալով ընկերներից, ալկոհոլի ազդեցության տակ ընկել էր Օուս գետը:

Այժմ ոստիկանությունը հայտնել է, որ մոտ 6 շաբաթ առաջ անհետացած 20-ամյա ուսանողուհու դին հայտնաբերվել է գետում:

Ոստիկանության աշխատակիցները որոնողական աշխատանքներ էին իրականացրել Օուս գետում, սակայն դրանք ապարդյուն էին անցել:

Կիրակի օրն աղջկա դին նկատել է Նյու Յորքից 5 մղոն հեռավորության վրա գտնվող գյուղի մի բնակիչ: Այս մասին հայտնել է ոստիկանությունը: