Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի հանրահավաքում հերթական անգամ իր անձնական օրինակով ցույց տվեց, որ հանուն պետության շահի՝ քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն միայն սեփական շահի դիրքերից խոսելու գործելաոճը: Երբ կա համազգային մեկ շահ, ապա նպատակին հասնելու մոտեցումների տարբերությունը չի կարող երկրորդական պլան մղել բուն նպատակի առաջնությունը:
Այս մոտեցումը պետք է որդեգրի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, յուրքանչյուր քաղաքական ուժ, ամեն մեկը պետք է իրեն հաշիվ տա, թե որն է իր համար առաջնային՝ ազատվել այս հանցոգործ ռեժիմից և ստեղծել նորմալ իրավական պետությո՞ւն, թե՞ հիմք ընդունելով միայն սեփական շահը՝ զբաղվել անձնական PR-ով: Երկրորդ ճանապարհն ընտրողներին միայն ցանականում եմ հիշեցնել, որ այդ ուղին տանում է ուղիղ դեպի Բաղրամյան 26-ի ժողգործիքների բաժին:

 

 

Տաթևիկ Պողպատյան