Երեք-ամյա Ալեքսիս Մարտինը բնակվում է ամերիկյան Արիզոնա նահանգի Քուին-Քրիք քաղաքում: Չնայած իր փոքր տարիքին, նա հանդիսանում է Mensa կազմակերպության անդամ, որի անդամ են աշխարհի ամենախելացի մարդիկ:

Փոքր Ալեքսիսի արտակարգ մտավոր ունակությունները ծնողները նկատել են դեռ վաղ հասակում: Արդեն մեկ տարեկանում նա կարողացել է բառ առ բառ կրկնել ծնողների պատմած հեքիաթները: Պլանշետի միջոցով երեխան ինքնուրույն ուսումնասիրել է իսպաներենը, իսկ այժմ հեշտությամբ սովորում է հինգերորդ դասարանցիների համար նախատեսված գրքերով: Ալեքսիս Մարտինը IQ –ի չափման թեստով հավաքել է մոտ 162 բալ, ընդ որում՝ մասնագետներին չի հաջողվել հստակ սահմանել նրա ցուցանիշը, քանի որ նա արագորեն պատասխանել է թեստի բոլոր հարցերին:

Համարվում է, որ միջին վիճակագրական չափահաս մարդու մոտ ինտելեկտ մակարդակը համարժեք է 100 գործակցի:

Մոլորակի բնակչության մոտ 2%-ը վունդերկինդներ են: Ալբերտ Էյնշտեյնի, Սթեիվեն Հոկինգի, Բիլ Գեյթսի նման հանճարների IQ-ն հավասար է եղել մոտ 160 բալի: