Ամեն օր նախաճաշից առաջ 1 բաժակ ջուր խմեք: Ջուրն օգնում է օրգանիզմից հեռացնել տոկսիները և լավացնում է մաշկի գույնը, ավելի առողջ տեսք հաղորդում:
Զգուշացեք մրսածությունից: Անգամ ամենաարևային ու տաք թվացող եղանակը գարնանը կարող է դառնալ լուրջ մրսածության պատճառ, եթե ժամանակից շուտ հրաժարվեք տաք հագուստից:
Ավելի շատ կերեք կանաչեղեն: Հատկապես գարնանը աշխատեք օգտագործել բուսական կերակուրներ, դարձրեք դրանք ձեր սննդակարգի անբաժանելի մասնիկը, որովհետև ձմռան ամիսներից հետո վիտամիններն ու ֆերմենտները անհրաժեշտ են յուրաքաչյուրին:
Եղեք ավելի ճկուն և հնարամիտ: Ճկուն մարդիկ ավելի հեշտ են տանում սթրեսները և ավելի հանգիստ են հաղթահարում դժվարությունները:
Շատ շարժվեք: Բազմոցից վեր կացեք: Հաճախ գնացեք զբոսնելու, հեծանիվ վարելու: Գարնան զբոսանքը հատկապես արևային եղանակին շատ օգտակար է հրաշալի ինքնազգացողություն ունենալու համար:
Մտածեք ձեր լյարդի մասին: Հնարավորինս շատ օգտագործեք բնական կերակուրներ թարմ մթերքներից: Խուսափեք բարձր աստիճանի ջերմային մշակումներով սննդից, ինչպես նաև այնպիսի սննդատեսակներից, որոնք պարունակում են օրգանական ու քիմիական տարրեր:
Ձգումներ արեք: Միայն ձգումների միջոցով կարող եք ունենալ ձիգ մկաններ: Ամեն օր 5-10 րոպե հատկացրեք ձգումներին և շուտով կհասնեք տեսանելի արդյունքների:
Հետևեք քնի ռեժիմին: Թվում է երբեք ոչինչ չենք հասցնում անել, այդ պատճառով մեր գործերի մի մասն անում ենք, այսպես ասած, մեր քնելու հաշվին, մինչդեռ լիարժեք քունը պետք է լինի օրվա կարևոր բաղադրիչը: Յուրաքանչյուրը պարտադիր է պետք է 8 ժամ քնի: Լիարժեք ու կանոնավոր քունը առողջության պահպանման կարևոր գործոններից է:
Ետ կանգնեք վատ սովորություններից: Հերթով հրաժարվեք բոլոր վատ սովորություններից: Յուրաքանչյուրն ինքն իրեն ավելի լավ է ճանաչում, հետևաբար փորձեք հասկանալ, թե ինչն է ամենից առաջ վնասում ձեր առողջությանը:
Ինչ-որ նոր բան սկսեք: Գարունը առաջ շարժվելու, նոր գաղափարներ կյանքի կոչելու ժամանակ է: Որևէ նոր նախագիծ փորձեք ուրվագծել ու կյանքի կոչել, զբաղվեք սիրելի գործով կամ հոբբիով, նոր հարաբերություններ սկսեք, նոր ծանոթներ ձեռք բերեք: Ի վերջո այս ամենը ձեր կյանքը կդարձնի ավելի ռիթմիկ, կսկսեք կարևորել ձեր անձը, ձեզ ավելի թեթև ու առողջ կզգաք: