Ուրեմն՝ Հաչիկոն, ով սպասել էր գնացքի կայանատեղում 9 տարի իր տիրոջը: Տիրոջ կյանքի ընթացքում Հաչիկոն միշտ ճանապարհում էր տիրոջը աշխատանքի և աշխատանքի ավարտից հետո միշտ դիմավորում: Այդ ամենը կատարվում էր ամեն օր, բայց մի օր պրոֆեսոր Ուենոն (շան տերը) չի վերադառնում: Նա տառապում էր ուղեղային արյունահոսությամբ և մահանում, իսկ Հաչիկոն այդ մասին չգիտեր և շարունակ գնացքի կայանատեղում սպասում էր նրան: Շատ տարիներ սպասելով տիրոջը՝ Ուենոյին, շունը հուսախաբ չէր լինում, համոզված էր, որ տերը ինչ որ օր կգա, բայց նորից չի հայտնվում տերը, և 9 տարի սպասելուց հետո մահանում է: Այդ պատմությունը աշխարհում հայտնի է, և հատկանշական է, որ նկարահանված է ֆիլմ, որտեղ խաղում է Ռիչար Գիրը:
Ահա և բրոնզե արձանը, որտեղ կանգնեցվել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի Շիբույի գնացքի կայանատեղում, որտեղ կանգնել էր հավատարիմ շունը:
Եվ վերջում հիշեք, որ բնության կողմից տրված միակ անկեղծ արարածը դա ՇՈՒՆՆ է, ով սիրում է իր տիրոջը, ոչ թե մարդկանց պես, այլ իր հոգու պես: