Ուկրաինայում Յանուկովիչի պաշտոնանկությունից հետո հիմա բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվեց Ղրիմը: Հիմա այնտեղ ինչ կլինի, դժվար է ասել, Ռուսաստան, ՆԱՏՕ, Ուկրաինա... լրիվ իրար է խառնվել, բայց փաստ է, որ Ղրիմը արդեն 400 տարի միշտ պատերազմների թատերաբեմ է եղել: Մի փոքր վիճակագրություն, թե Ղրիմի համար պատերազմներում Ռուսաստանը ու ԽՍՀՄ-ը ինչքան զոհ են տվել:

3 000 մարդ - Ղրիմի 1-ին արշավանք՝ 1686թ.
2000 - Ազովի արշավանք՝ 1695-96
40000 - Ռուս-թուրքական պատերազմ՝ 1710-1713
35000 - Ռուս-թուրքական պատերազմ՝ 1735-1739
21000 - Ռուս-թուրքական պատերազմ՝ 1768-1774
19000 - Ռուս-թուրքական պատերազմ՝ 1787-1791
143000 - Ղրիմի պատերազմ՝ 1853-1856
12000 - Պերեկոպի օպերացիա (ռուսական քաղաքացիական պատերազմ)՝ 1920
115000 - Սեւաստոպոլի պաշտպանություն (2-րդ համաշխարհային պատերազմ)՝ 1941-42
300000 - Կերչ-Ֆեոդոսիայի օպերացիա (2-րդ համաշխարհային պատերազմ)՝ 1941-42
140000 - Ղրիմի ազատագրում (2-րդ համաշխարհային պատերազմ)՝ 1944

Փաստորեն՝ Ղրիմի համար պատերազմներում Ռուսաստանի ու ԽՍՀՄ-ի մարդկային կորուստները կազմել են նվազագույնը 830 հազար մարդ: Իրականում այս թիվը շատ ու շատ ավելի մեծ է, որովհետեւ հատկապես 17-18-րդ դարերում այնտեղ այնքան մանր-մունր ընդհարումներ են եղել, որ հաշվել չի լինի: Իսկ եթե հաշվենք Ղրիմի համար կռիվներում թաթարների, թուրքերի, անգլիացիների, գերմանացիների ու մնացածների զոհերը, ապա հաստատ զոհերի թիվը կգերազանցի 2 միլիոնի սահմանագիծը:

 

Մհեր Ղալեչյան