Լավ եւ որակյալ սեքս ունենալու համար պետք է աշխատեք Ձեր զուգընկերոջը նրբորեն արված ակնարկներով հասկացնել՝ ինչ եք ուզում. նա դժվար, թե կարողանա կարդալ Ձեր մտքերն ու հասկանալ Ձեր ցանկությունները, եթե ինքներդ նրան չօգնեք:
1.Ուշադրություն դարձրեք, թե նա ինչն է լավ անում: Մի քննադատեք նրան սխալ քայլերի համար, հակառակը՝ գովեք լավ արածների համար: Եթե Ձեզ հաճելի չէ այն, ինչ անում է Ձեր զուգընկերը,ապա առաջարկեք անցնել նրան, ինչն իրոք Ձեզ հաճույք կպատճառի:
2.Խոսեք նրա հետ անկեղծ: Ի դեպ ոչ թե սեքսի ժամանակ, այլ մինչեւ դա: Ասեք ձեր զուգընկերոջը, որ միջինում կնոջը պետք է 20 րոպե սեքսի պատրաստվելու համար:
3.Ուղղորդեք նրան: Բարձրաձայն հրահանգներ տալու փոխարեն, օգտագործեք Ձեր ձեռքերը, աչքերը: Օրինակ՝ դրեք Ձեր ձեռքերը նրա վրա եւ տեղափոխեք այնտեղ, որտեղ կուզեիք քնքշանք զգալ: Եվ չամաչեք ասել, եթե նա հայտնվի ոչ ճիշտ ուղու վրա, հիշեք՝ ամոթն այս «գործում» ուղղակի ավելորդ է: - See more at: http://lratu.ru/18p/782--.html#sthash.BLCkxd5f.dpuf