ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին և առաջարկել նրանց քայլեր ձեռնարկել դպրոցներում մարտի 8-ի և ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված ապօրինի դրամահավաքը կանխելու ուղղությամբ:

Նամակում մասնավորապես նշվում է. «Ուսումնական հաստատության հեղինակությունը բարձր պահելու նպատակով, Մարտի 8-ի և Ապրիլի 7-ի տոնական միջոցառումները կազմակերպելիս, խնդրում եմ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները' դրամահավաքության ցանկացած դրսևորում բացառելու համար»:

Նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է ԿԳՆ հանրակրթության վարչությանը հանձնարարականի մասին տեղեկացնել ուսումնական բոլոր հաստատություններին:

 

Արմեն Աշոտյան