Այսօր լրանում է Սումգաիթյան ջարդերի 26-րդ տարելիցը:

1915թ. անմեղ նահատակներին 1988 թ. միացան Սումգաիթյան զոհերը:
Ադրբեջանական իշխանությունները և ԽՍՀՄ կենտրոնական մարմինները Արցախյան շարժումը կասեցնելու նպատակով,ոտնահարելով խորհորդային սահմանադրության դրույթները,մարդու իրավունքների բոլոր միջազգային նորմերն ու համամարդկային բարոյական արժեքները ,արցախահայության խաղաղ հանրահավաքներին հակադրեցին բիրտ ուժի ու բռնության քաղաքականությունը:1988 թ. Փետրվարի 27-29-ը Բաքվից ընդամենը 25 կմ. հեռավորության վրա գտնվող Սումգաիթ քաղաքում, Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության լուռ համաձայնության պայմաններում,կազմակերպվում է տեղի հայ բնակչության կոտորած, որի ընթացքում ,ըստ պաշտոնական տվյալների,գազանաբար տանջամահ է արվել 32 մարդ,խոշտանգվել և ծանր վիրավորվել՝ շուրջ 200-ը:Սումգաիթյան ջարդը, արյունահեղությունը,թալանն ու կոտորածը մեծ դժվարությամբ միայն երեք օր հետո է հաջողվում դադարեցնել քաղաք մտած ռազմական ստորաբաժանումներին,որոնք քաղաքից դուրս են հանում կենդանի մնացած շուրջ 3000 հայերի:Նրանց մեծ մասը ապաստանում է Հայաստանում, ոմանք այլ երկրներում:

Սումգաիթյան զոհերի հիշատակին Հայոց ցեղասպանության հուշարձան-համալիրի տարածքում տեղադրվել է Խաչքար:

 

Հայոց Աղավնիներ