2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո անցել է տարիներ, սակայն քաղաքական առումով մեր կյանքը կանգ է առել այդ օրվա մեջ:
Մենք դատապարտված կլինենք այսուհետև ևս խարխափելու «մարտի 1»-ից «մարտի 2»-ի միջև ընկած անլուսաբաց քաղաքական գիշերվա խավարի մեջ, քանի դեռ չենք հստակեցրել մեզ բաժին ընկած այդ ծանր ժառանգության հաղթահարման ուղին ու միջոցները:
Հորդորում եմ, բոլոր այն ՀՀ քաղաքացիներին ովքեր մասնակցելու են մարտի 1-ին կայանալիք հանրահավաքներին, եղեք զգոն և չափից շատ զգույշ, քանզի մեզանից շատերը չի ցանկանում կրկնել 2008 թվականի մարտի 1-ը, բավական է կորցնենք մարդկանց ովքեր դեռ անելիքներ և ասելիքներ ունեն, բավական է տեսնենք «որդեկորույս» մայրերի, որոնք առանց այն էլ ահավոր մեծ թիվ են կազմում մեր երկրում:
Դավիթ Սարգսյան