Հայ առաքելական սուրբ եկեղեցու տոնացույցով այսօր Վարդանանց տոնն է:Փետրվարի 27-ին ԱՀԹ եկեղեցասեր երիտասարդաց միությունների համակարգող և առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու Արարատ ԵՄ հոգևոր հովիվ Տեր Պետրոս (ավազանի անունը՝ Բորիս) ավագ քահանա Մալյանը NT.am- ի հետ զրույցում նշեց, որ ինչպես համայն հայության բոլոր եկեղեցիներում, «Եռաբլուրի» Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում նույնպես մատուցվեց պատարագ, որից հետո երիտասարդները ծաղիկներ դրեցին հուշաքար-կոթողի: