Տեխասի համալսարանի գիտնակնները որոշել են պարզել, թե ինչ պատճառով են կանայք զբաղվում սեքսով: Կատարվել են լայնամասշտաբ հարցումներ և արդյունքները զարմացրել են մասնագետներին: Պարզվում է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեծամասնության մոտ կա մեկ պատճառ սեռական կապի մեջ մտնելու համար:
Կանանց 70%-ը զբաղվում է սեքսով, քանի որ այդպես է ուզում զուգընկերը: Հետաքրքիր է. ճշմարի՞տ է սա:
Կարծես թե ժամանակակից կնոջ համար սեքսը դադարել է հետաքրքիր ու հաճելի լինելուց:
Հարցված կանանց 66%-ը զբաղվում է սեքսով շաբաթը մեկ անգամ կամ ավելի քիչ:
Մնացյալ 30% կանանց մոտ սեքսով զբաղվելու համար ավելի ծանրակշիռ պատճառներ են: Օրինակ, մի մասը փորձում է այդպես պահպանել խաղաղ հարաբերությունները ընտանիքում:
Ուրիշների համար սա արդեն պարտականութուն է, որ անհրաժեշտ է կատարել:
Եվ շատ քիչ թվով կանայք են ասել, որ զբաղվում են սեքսով հաճույքի համար, կամ որովհետև զուգընկերը լավ է համբուրվում, կամ որ գայթակղում է իրեն իր տղամարդը:
Սեքսով զբաղվելու պատճառների մեջ իհարկե առաջնային տեղ են գրավում նիհարելու ցանկությունը, տղամարդուն դավաճանությունից ետ պահելու, գլխացավից ազատվելու և միօրինակությունից խուսափելու միտումները:
Այս տվյալները ստացվել են հարցման շնորհիվ, որը անցկացվել է 23-40 տարեկան 6000 կանանց միջև: