Վերջին տասը տարիների ընթացքում, Ֆրանսիայում ապաստան խնդրող ազգությունների մեջ հայերը զբաղեցնում են երրորդ հորիզոնականը' Ռուսաստանի ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից հետո։ Ապաստան խնդրող հայերի թվի զգալի աճ է արձանագրվել նաև Ավստրիայում, Գերմանիայում, Լեհաստանում և Սկանդինավյան երկրներում։ Ընդհանուր առմամբ, Եվրոպայում ամենից հաճախ ապաստան խնդրող 40 ազգերի մեջ հայերը զբաղեցնում են 10-րդ հորիզոնականը: Մյուս կողմից, անցած հինգ տարիների ընթացքում, մի քանի անգամ պակասել է Հայաստանում ապաստան խնդրողների թիվը: