Ճիշտն ասած սրտիս դարդ եղավ որ մեր քիլերները տենց ախմախ տիպեր են: Հիշեցի իմ շատ սիրելի Հրանտ Մաթևոսյանի խոսքը Իշխանի փոքրիկ ձիու մասին: Մարդու քիլերն էլ պիտի թասիբ ունենա ու քիլերին վայել շենք ու շնորհք ունենա:
Մեր հարևան Անդրանիկը մի շուն ուներ անունը Զոռբա էր: Սա որ դեռ թուլա էր, ես իրեն հաց տվեցի, կերավ, ու փորձեցի գլուխը շոյել, նենց հաբռգեց ձեռքս որ մինչև հիմա, հիսուն ատրի անց ատամների հետքերը մնացել են աջ ձեռքիս կոճերի վրա: Հետո մեծացավ, մեծ գամփռ դարձավ: Ու մի անգամ շղթայից պոկվել էր: Ինձ գցեց գետնին ու սկսեց գզել: Եթե բամբակած վերարկուս չլիներ, հաստատ մեծ պատառս ականջս կմնար: Այ սենց պիտի լինեն մեր քիլերները: Սա չկարծեք որ արյունարբու հակումներիս եմ տուրք տալիս: Ոչ, խաղաղ ու բարի մարդ եմ: Ուղղակի զզվում եմ ոչ պրոֆեսիոնալիզմից որ ասպարեզում էլ դա լինի: Նախագահը պիտի բարձր պրոֆեսիոնալ լինի, դասախոսը, ուսուցիչը, փոստատարը, և բոլորը, բոլորը: Ինչպես մեր հարևանի գամփռն էր իսկական պրեֆեսիոնալ գամփռ, ամեն ինչը տեղը տեղին: Տենց էլ մնացած ասպարեզներում: Այ էն ժամանակ հաստատ երկիր կդառնանք:
Թե չէ փսլնքոտ ու խլնքոտ քիլերներով հեռու չես գնա:
Կարդացեք տողատակը: