Ջասթին Բիբերի վարորդն ու թիկնապահը ձերբակալվել են' լրագրողների տեսախցիկները գողանալու համար: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն՝ հղում անելով տեղական ոստիկանական բաժանմունքին: Դեպքը տեղի է ունեցել Ատլանտայի հյուսիսային մասում:

Թիկնապահը վերցրել է լրագրողի ֆոտոխցիկը' պատճառաբանելով, որ վերջինս բավականին շատ է մոտեցել Բիբերին, ինչը հարուցել է թիկնապահների զայրույթը:

Ոստիկանների տարածած տեղեկատվության համաձայն' երգիչն անձամբ ներքաշված չէ այդ գործողությունների մեջ: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ երգչի անունն արծարծվում է սկանդալային պատմությունների մեջ: