Բազմաթիվ կանայք հաճախակի բողոքում են անկողնում բավարարված չլինելու փաստից: Այն որ բազմաթիվ տղամարդիկ չեն կարողանում բավարարել կանանց անկողնում լուրջ խնդիր է:
Ինչու՞ է այդպես ստացվում: Այս հարցի պատասխանը, թերևս շատ պարզ է. տղամարդիկ սեքսի ժամանակ մտածում են միայն իրենց հաճույքի մասին' զուգընկերուհուն հաճույք պատճառելու մասին:
Դիտարկենք կնոջ հաճույք ստանալու «ծրագիրը» քայլ առ քայլ: Անկողնում հետևեք կնոջը և նա հաճույքից խելքը կկորցնի:
«Նախաբանը» համարվում է հաճելի սեքսի ամենագլխավոր մասը: Տղամարդիկ, սակայն, չեն հասկանում «նախաբանի» կարևորությունը այդ պատճառով էլ հաճախակի բաց են թողնում այն:
«Նախաբանը» բաղկացած է 3 քայլից, որոնց հետևելու դեպքում կինը կստանա անմոռանալի հաճույք:
Առաջին քայլը խոսակցությունն է: Հարկավոր է կնոջը ճիշտ նախապատրաստել սեքսին, նրան հասկացնել, որ նա շատ թանկագին մարդ է ձեզ համար, որ դուք ցանկանում եք հոգ տանել նրա մասին:

sax

Երկրորդ քայլը փաղաքշանքն է: Խաղացեք կնոջ հետ: Քնքշորեն հպվեք միմյանց: Ցույց տվեք նրան, որ նա բավականին գեղեցիկ և սեքսուալ է ձեզ համար, ինքնավստահություն դրսևորեք: Հարկավոր է նայել կնոջը այնպես, որ նրան թվա թե դուք, բացի նրանից ոչ ոքի և ոչինչ չեք նկատում ձեր շուրջը:
20-ից 25 րոպե անց սկսեք շոյել կնոջ կրծքերը, սակայն մի մոտեցեք կրծքի կենտրոնական հատվածին: Մի քիչ համբերեք, քանի որ քիչ է մնացել և մի տրվեք հաճույքին, քանի որ հաջորդիվ ամեն ինչ ավելի «համեղ» է լինելու:
Շոյեք կնոջ ոտքերը, ձեռքերը, որովայնը, երեսը, սակայն մի դիպչեք մարմնի ինտիմ կամ էրոգեն հատվածներին: Շոյելու ընթացքում շշնջացեք փաղաքշական խոսքեր: Բոլորին հայտնի է, որ կանայք ականջներով են սիրում: Կնոջ ականջին շշնջալը գրգռում է նրա ցանկությունները:

Երրորդ քայլը առաջինի և երկրորդի ավելի բուռն շարունակությունն է: Երրորդ քայլը ամենաելակետայինն է, քանի որ այն ավելի ու ավելի է տրամադրում կնոջը և դրանից հետո նա ամբողջությամբ պատրաստ է սեռական ակտին: Այդպիսի իրավիճակում կինը պատրաստ է բոլոր հաջորդող քայլերը ինքը կատարել և ողջ նախաձեռնությունը վերցնել իր վրա:
Այս քայլերը կատարելուց հետո արդեն կարելի է անցնել ամենագլխավորին: Տղամարդկանց մեծամասնությունը ամենագլխավոր գործողություններին է անցնում միանգամից, առանց կատարելու վերոնշյալ քայլերը, այդ իսկ պատճառով նրանց կանայք չեն բավարարվում անկողնում:
Որպես վերջաբան կարելի է ավելացնել, որ սեքսից հետո կինը ցանկանում է լսել քնքուշ բառեր: Այդ պահին եղեք ձեր սիրելիի կողքին, նա անպայման կգնահատի դա և ըստ արաժվույնս կպարգևատրի Ձեզ: