Այսօր մեր հարգարժան վարչապետն հարց է ուղղել լրագրողներին'արդյոք նրանք գիտեն մի կառավարություն,որից չեն բողոքում:
Սկսեցի հիշել և շատ կառավարություններ հիշեցի որոնք 18% տնտեսական անկում չեն գրանցել,որ գազի պարտք գաղտնի չեն կուտակել ու նվաստացուցիչ պայմանագիր չեն կնքել,որ մեկ գիշերվա մեջ 180 աստիճան շուռ չեն եկել արևմուտքից արևելք,որ օֆշորում փողեր չեն պտտացրել,որ աղքատությունը 35,իսկ գործազրկությունն տարածաշրջանում ամենաշատն չեն դարձրել:
Եվ նաև պատիվ են ունեցել ու ժամանակին հեռացել են դեմագոգիայով զբաղվելու փոխարեն:
Պետրոս Ղազարյան