Ճապոնիայում ռոմանտիկ միջադեպ է տեղի ունեցել: Տեղի կենդանաբանական այգիներից մեկում Սակուրա մականունով էգ պինգվինը սիրահարվել է կենդանաբանական այգու աշխատակցին, ով խնանում է իրեն: Թռչունը պարզապես չի հեռանում տղամարդուց:

Սակուրայի զույգը' արու պինգվինը, վերջերս մահացել է, ինչից հետո Սակուրան սկսել է իր համար զույգ փնտրել ու ընտրությունը կանգ է առել կենդանաբանական այգու աշխատակցի վրա:

Լրագրողներն այս թեմայով կատակում են' նույնիսկ 30 տարվա տարիքային տարբերությունը պինգվինին չի խանգարում սիրել տղամարդուն: