Պատմության մեջ մի քանի անգամ հիշատակվել է անդադար ծիծաղի արդյունքում մահանալու դեպքեր:
Դրա մասին առաջին հիշատակումը մեզ է հասել մ.թ.ա 200 թ.-ին. հին հույն փիլիսոփա Քրիսիպպը հարբեցրել էր իր ավանակին և հետևելով, թե ինչպես է վերջինս փորձում թուզ ուտել, ծիծաղից մահացել էր:
1410 թ.-ին, Արագոնիայի թագավոր Մարտինը կուշտ ընթրիքից հետո մահացավ ծիծաղից, իսկ վերջերս՝ 1989 թ.-ին, դանիացի բժիշկ Օլե Բենցենը մահանալու աստիճան ծիծաղեց «Վանդա անունով ձկնիկը» կատակերգությունը դիտելիս: Նրա զարկերակի ակտիվությունը կազմել է 250-500 րոպեում:
Իսկ ահա 2003 թվականին Թայլանդում պաղպաղակ վաճառողը մահացավ քնի մեջ անդադար ծիծաղից հետո: Նրա կինը պատմել է, որ վաղ առավոտյան ամուսինը երազի մեջ սկսել է անդադար ծիծաղել, իսկ մի քանի րոպե անց արդեն մահացել է: Դիահերձումը ցույց է տվել, որ վերջինիս մոտ գրանցվել է սրտամկանի կաթված:
Նման դեպքերում մահվան պատճառը համարվում է կաթվածը, քանի որ ծիծաղի ընթացքում սրտի աշխատանքը արագանում է և սրտամկանում առաջանում է թթվածնի պակաս, ինչի արդյունքում էլ նրա գործընթացը հնարավոր է խախտվի: