Եթե ձեզ Օսկարի ներկայացնեն, բայց չստանաք, գոնե մխիթարվեք նրանով, որ այսպես կոչված ՙՕսկարյան փաթեթ՚ կստանաք: Գիտեք արդյոք, որ Օսկարի ներկայացված անխտիր բոլոր թեկնածուները ստանում են մի փաթեթ, որի պարունակության արժեքը կարող է հասնել 80 հազար դոլարի... Թանկ բջջային, թանկարժեք ժամացույց, պայուսակ, թանկարժեք օծանելիք, քաղցրեղեն, գինի, զարդեղեն եւ այլն... Այսինքն՝ նույնիսկ պարտվողը ձեռնունայն չի հեռանում... Առաջարկում եմ այսպիսի մի մխիթարական փաթեթ էլ սահմանել Հայաստանի նախագահական ընտրություններում պարտված թեկնածուների համար...