Այսօր աշխարհի լավագույն համալսարաններից մեկի դիպլոմների հանձման օրն է, ես հպարտ եմ ձեզ հետ լինելու համար: Եվ ուզում եմ պատմել երեք պատմություն իմ կյանքից:
Առաջին պատմությունը կետերի միացման մասին է:
Ես թողեցի Ռիդ քոլեջը վեց ամիս սովորելուց հետո, բայց մնացի այնտեղ որպես ազատ ունկնդիր, մոտավորապես 18 ամիս, մինչև վերջնականապես այն լքելը: Ամեն ինչ սկսվել էր մինչև իմ ծնունդը:
Իմ կենսաբանական մայրը երիտասարդ ու չամուսնացած ասպիրանտ էր և որոշել էր ինձ հանձնել որդեգրման: Նա պնդում էր, որ ինձ որդեգրեն բարձրագույն կրթությամբ մարդիկ, այդ պատճառով ամեն ինչ հանգում էր այն բանին, որ ես պետք է հայտնվեի իրավաբանի ընտանիքում: Ճիշտ է, այն պահին, երբ ես պետք է ծնվեի, իրավաբանն ու իր կինը որոշեցին, որ աղջիկ են ցանկանում: Այդ պատճառով կեսգիշերին զանգեցին մեկ այլ զույգի, որը ցանկանում էր ինձ որդեգրել և հետագայում որդեգրեց:
Այնուհետև իմ կենսաբանական մայրը պարզել էր, որ խորթ մայրս քոլեջ չի ավարտել, իսկ հայրս՝ նույնիսկ դպրոց: Նա հրաժարվում էր ստորագրել որդեգրման պայմանագիրը, բայց մի քանի ամիս հետո համաձայնեց, երբ իմ խորթ ծնողները խոստացան նրան, որ ես անպայման կհաճախեմ քոլեջ: Եվ տասնյոթ տարի հետո ես հաճախեցի քոլեջ, բայց միամտորեն ընտրեցի այնպիսի քոլեջ, որը մոտավորապես նույնքան թանկ էր, որքան Սթենֆորդը: Իմ ծնողների հավաքած ամբողջ գումարը ծախսվեց իմ ուսման վրա:
Ամբողջությամբ կարդացեք ԱՆԴԻՆ-ի 2014թ 1-ին համարում