ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինային հատկացնել 20 մլն եվրո դեֆոլտից խուսափելու համար: Ահա և Ուկրաինայի վեստերնիզացման 2-րդ փուլի սկիզբը: Բայց Ուկրաինան դեռևոս շատ ծանր փուլեր ունի հաղթահարելու, որոնք անբեկանելի գործընթացներ են հեղաջրջումնեի ժամանակ: Պայթյունի փուլին պետք է հաջորդի նախ վերջնական հաղթանակը, ապա դրանից հետո պետք է անցնել ինստիտուցիոնալիզացիայի ծանր փուլը, որն իր հետ հաճախ բերում է հակահեղափոխական կրքեր, որից հետո արդեն հասնել ադապտացիայի և կոնսոլիդացիայի: Այդ ժամանակ նոր, հնարավոր կլինի համակարգը բերել կայուն վիճակի: Այդ իսկ պատճառով ԵՄ-ն ցանկանում է արագորեն լուծել տնտեսական-ֆինանսական խանդիրները, որոնք ավելի կամրացնեն ինստիտուցիոնալ խորքային փոփոխությունները, թույլ չեն տա դրանց ֆունկցիոնալ վիճակի քայքայում՝ արագորեն տեղափոխոլով դրանք ամրապնդման և կայուն զարգացման հուն: Միաժամանակ, այդ կերպ, հիշյալ ինստիտուտներում ներդնելով եվրոպական արժեհամակարգ՝ դրանց գործունեությունն ավտոմատ ուղղորդել դեպի Արևմուտք: Ժամանակն է, որ հայտնվեն ճիշտ որոշումներ կայացնողներ, որոնք լավ են պատկերացնում ճգնաժամային իրավիճակները և կարող են վերցնել վերջնական պատասխանատվությունը: Ժամանակը հանդիսանում է վճռորոշ գործոն, պետք է որոշումները լինեն ճիշտ թիրախավորված և անմիջապես կյանքի կոչվեն:

 

Արման Սահակյան