Կառավարությունը' ի դեմս վարչապետ Տիգրան Սարգսյանի, հերթական անգամ ժողովրդին փորձում է ապացուցած լինի . փոփոխությունները և բարեփոխումները,<< որոնք կատարվում են >>կատարվում են ի օգուտ ժողովրդի : Ես կարող եմ հստակ ասել' դա ինֆորմացիա է, որը հերթական անգամ չի համապատասխանում իրականությանը, այն ինչ կատարվում է մեր երկրում , կատարվում է' ոչ թե ի օգուտ ,այլ ի վնաս ժողովրդի : Օրինակ ՝ բարեփոխումը, որը կատարվել է մեր կրթական համակարգում, բացասական հետք է թողել ոչ միայն մեր, այլ նաև մեր եկող սերնդի վրա ,ենթարկելով դպրոցականների և ուսանողներին դեգրադացիայի: Հավելեմ, որ չհասցնելով մարսել մի բարեփոխումը,( եթե դա կարելի է անվանել բարեփոխում )հայտարարում է հետևյալը ' այն քաղաքացիները, որոնք ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստություն( 18 տարեկանը լրանալուն պես ) պետք է զորակոչվեն բանակ: Այդ փաստն ինձ համար անընդունելի է , որ մեր կառավարությունը այդ կերպ 'բառիս բուն իմաստով,զրկելով մեր երկիրը լավ կադրերից ,դեռ ժողովրդին ինչ-որ բան է ուզում ապացուցած լինի : Ասեմ , որ այսօր պարբերականներից մեկում աչքովս մի հրապարակում ընկավ, որտեղ կառավարության ղեկավարը փորձում էր Հայաստանի հանրապետության քաղաքացուն ապացուցեր ,որ կուտակային համակարգը ներդնելով , ծրագիրը աշխատելու է<< ի օգուտ ժողովրդի>>: Պարոն վարչապետ թույլ տվեք հիշեցնեմ ,որ տվյալ օրենքի գործունեությունը ՍԴ-ի որոշման համաձայն կասեցված է 'մինչև ս.թ. մարտի 28-ը, ուստի գործատուին պարտադրելը ,որ նա կատարի տվյալ օրենքի կետերը ես կարող եմ որակել մենակ մի ձևով' անօրինական կերպով սեփական քաղաքացու գրպան մտնել:Պարոն վարչապետ նման արտահայտության օգտագործումը հերթական անգամ ցույց է տալիս ,թե ինչպես է մեր կառավարությունը մտածում իր քաղաքացու մասին մուծվե՛ք, թե չէ թոշակից կզրկվեք:Դա հարիր չէ կառավարությանը: