Հայկական ԱՎԱՆԴՈւՅԹԱՍՈՎՈՐՈւՅԹԱՊՐՈԲԼԵՄՆԵՐԻ հիթ շքերթում իր պատվավոր տեղն է գրավում երեխայի սեռի ընտրությունը, հերքելը, չընդունելն ու աղջիկ երեխուն բանի տեղ չդնելը: Դեռևս շարունակվում է կռիվը ապագա մամաների ու պապաների մեջ, երեխայի սեռը ցույց տվող ժամանանկից մոնիտորներին չեմ հավատում հազարավոր պապաներ, դեռ շարունակվում են աղջիկ սպասող մամաների նեղացած լացերը ու այս ամենը հա շարունակվում է, շարունակվում է, ու երբեք-երբեք չի ավարտվում:
Այս պրոբլեմը սկսվում է զույգի մոտ հենց այն օրվանից, երբ նրանք սկսում են երազել իրենց բալիկների մասին, հաճախ այն կրում է այսպիսի բնույթ' պապան ուզում է ժառանգորդ որդի, որին մի տարեկանից սկսած, երբ նա կասի մամա, ինքը կսովորեցնի քֆուր տալ, իրան պաշտպանել, սաղին ծեծել ու տենց լիքը տղայական լավ բաներ:
Պրոբլեմն էլ ավելի է հասունանում, երբ արդեն հղիությունը փաստ է, երեխայի սեռի մասին կան միայն գուշակություններ: Մի քանի խելոք ու ամենաբանիմաց հարևաններ մի վայրկյանում որոշում են ապագա բալիկի սեռը, պապան իրա երեխուն մենակ ՏՂԵՍՈՎԱ դիմում, իսկ մաման մտածում է, բա որ հանկարծ աղջիկ լինի: Ահա մի քանի աբսուրդ արտահայտություններ, որոնք անձամբ լսել եմ նման իրավիճակում հայտնված մարդկանցից
եթե աղղջիկ լինի, եկեղեցով չենք ամուսնանա
եթե աղջիկ լինի, հա պետք է էնքան երեխա բերես, մինչև տղա ծնվի
աղջիկ երեխեն ումա պետք, պսակվելու է գնա, ինձ ժառանգորդ թոռա պետք
ես չեմ կարա աղջիկ ունենամ, մենք մենակ տղա ենք ունենում, էտ Ձեր ցեղիցա
Աղջիկ բերես, հետը կգնաս մորդ տուն
Սա ոչ թե կատակ է, այլ դառը իրականություն, որը այնքան իրական է, որքան հնարավոր է: Վատն այն է, որ նման ձևով արտահայտվող պապաների մեծ մասը լավ էլ գիտի կենսաբանորեն ինչն է ազդում երեխայի սեռի ձևավորման վրա, բայց մեկ է' պնդում է, որ ինքը մենակ տղա կարող է ունենալ: Պրոբլեմը հասունանում է ԷԽՈյից հետո, երբ սրտնեղած ապագա մաման չգիտի ոնց ասի, որ երեխեն աղջիկ է, պրոբլեմը ավելի է սրվում, երբ պապայի ռեակցիան ստիպում է մի քանի անգամ ԷԽՈ անել ու նորից լացակումած հաստատել, որ իրանք աղջիկ են սպասում: Քար լռություն, անհերքելի փաստ, ու մնում է ընդունել կամ էլ…
Պրոբլեմը հասնում է իր գագաթնակետին, երբ որոշ պապաներ չեն գնում հիվանդանոց երեխային տեսնելու, քանի որ նա աղջիկ է, մի այլ գագաթնակետ է, երբ մի քանի ամիս երեխային բանի տեղ չեն դնում, ու կնոջից պահաջնում էլի հղիանալ, որ տղա ունենան, մի ուրիշ գագաթնակետ է, որ զոռով մի երկու բան են ասում երեխուն, ու մեծանալով նա ամբողջ կյանքը զգում է, որ իրան չեն սիրում, քանի որ ինքը ԱՂՋԻԿ Է:
Բայց հիմնականում երեխայի ծննդից հետո այս պրոբելը 180 աստիճանի տակ փոխվում է: Պապան սկսում է գժի պես սիրել իրա աղջկան, ու նույնիսկ եթե հետո տղա երեխա է ունենում, մեկա աղջկան ավելի է շատ սիրում, իսկ ահա մաման սկսում է պաշտել, Աստվածացնել, աշխարհում բոլորից շատ սիրել իրա ՏՂԱՅին, “էս կեր , էս հագի, սենց գնա, ես ասա, մի տուր, մի արա, մաման մեռնի իրա տղուն, մաման էնքանա քեզ սիրում, իմ տղեն սաղից լավնա” բերում է նրան, որ մայրապաշտված տղա երեխան մի 25 տարի անց իր կնոջը նորից ուղարկում է ԷԽՈՅի ու ասում , մինչև տղա չլինի, ոտդ տուն չդնես:
Սիրելի տղա ունեցող մամաներ, մի ցանկացեք Ձեր ապագա հարսներին այն, ինչի միջով անցնում եք Դուք, երբ Ձեր սեփական երեխայի սեռի իմանալը Ձեր արցունքների հոսքերը ուշ երեկոյան ուղղում է փափուկ բարձի վրա: