Մարտի 1-ի օրակարգի ու անելիքների հետ կապված կան մի քանի հարցեր, որոնց պարզաբանումից հետո նոր կարելի է արդեն քննարկել կոնկրետ գործողությունները:
Ռեժիմը փորձում է հասարակության մեջ բաժանարար գծեր քաշել ու մարդկանց ներշնչել, որ քաղաքակամ կուսակցությունները վարկաբեկված են ու չկան այն ուժերը, որոնց շուրջ հասարակությունը կարող է միավորվել, ինչն իրականությանը բավականին մոտ է, սակայն դա մեզ բոլորիս ծուղակն է գցում:
Երկրորդ ծուղակը կայանում է նրանում, որ նրանք ցանկանում են մեզ գցել աշխարքաղաքական թնջուկի մեջ , որի հետևանքով «կոռումպացված իշխանություն»-«հասարակություն» դիմակայությունը վերածվի աշխարքաղաքական կոնֆլիկտի:

Այս երկու ծուղակներից խուսափելու համար հանրությունը պետք է շատ կոնկրետ մարտավարություն մշակի:
1. Մենք պետք լավ հասկանանք, որ Հայաստանում ցանկացած իշխանություն լինելու է կոռումպացված և դրան դիմակայելու միակ տարբերակը հանրային կազմակերպվածությունն է: Միայն կազմակերպված հանրությունն է կարող հաշվետու դարձնել իշխանությանը և այդ առումով բացարձակապես կարևոր չէ, թո ով է գալու իշխանության, այլ կարևոր է, որ իշխանափոխության գործընթացի ժամանակ կարողանանք ձևավորել այնպիսի հանրային կառույցներ, որոնք ցանկացած իշխանությանը միշտ լարվածության մեջ կպահեն և կստիպեն հաշվի նստել իենց հետ: Այս առումով բացարձակապես կարևոր չէ, թե որ ուժը կգլխավորի իշխանափոխությունը, այլ կարևոր է, որ դա տեղի ունենա, ինչում գլխավեր դերը հասարակությունը պետք է կատարի:


2. Գործող իշխանությունն անում է ամեն ինչ, որ հանրային պայքարը ունենա աշխարքաղաքական երանգ, որի արդյունքում ինքն ստանա արտաքին որևէ մի ուժի աջակցությունը: Այսօր նրանց միակ ռեսուրսը դա կարող է լինել: Այլ ռեսուրս իշխանությունն այլևս չունի: Մենք պետք է հանրային շարժումը զերծ պահենք նման բովանդակությունից և կենտրորանանք միայն արդարության և օրինականության վերականգման վրա: Ցանկացած աշխարքաղաքական միջամտությունը պետք է բացառենք: Դա հաջողության հասնելու ամենակարևոր պայմաններից մեկն է:

 

Ստեփան Դանիելյան