Քարդաշյան քույրերը օրերս ներկայացրել էին գարուն-ամառ 2014 սեզոնի հագուստի իրենց հավաքածուն: Հիմա քույրերը մանկական հագուստի առաջին հավաքածուն են ստեղծել:
Հավաքածուն կազմված է 0-24 ամսական աղջիկների համար նախատեսված հագուստի 30 մոդելներից: Նուրբ հաճելի գործվածքներից կարված իրերը զարդարված են թիթեռնիկների, ոլոռի եւ ընձառյուծի նկարներով, ինչպես նաեւ ժանյակով եւ ոսկով ասեղնագործությամբ: Գները տատանվում են 15-30 դոլարի սահմաններում: Հագուստի հավաքածուն վաճառքի է հանվելու մարտի 15-ին: #Bizzle
Աստղային Նորություններ