Ամերիկյան ճանաչված երգչուհի Քրիստինա Ագիլերան երկրորդ անգամ մայր է դառնալու: 33-ամյա երգչուհու հղիության մասին տեղեկությունը հրապարակվեց Սուրբ Վալենտինի տոնից մեկ շաբաթ անց, երբ Քրիստինան հայտարարեց Մեթ Ռաթլերի հետ նշանադրության մասին:
The DailyNews-ի փոխանցմամբ, Ռաթլերի հետ երգչուհին ծանոթացել է 2010 թվականին, «Բուրլեսկ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: 2011-ին Ագիլերան բաժանվեց Յորդան Բրաթմանից, ում հետ ամուսնությունից ծնվել է նրա առաջնեկը՝ Մաքս Լայրոնը:
Ագիլերային հանրահայտությամբ համեմատում են Մըրայա Քերիի եւ Բրիթնի Սփիրսի հետ: Ճանաչված շիկահերը հինգ հեղինակավոր Grammy մրցանակ ունի, համարվում է աշխարհի ամենից շատ «վաճառվող» երաժիշտներրից. նրա ալբոմների օրինակների վաճառքը գերազանցում է 70 միլիոնը: #Bizzle
Աստղային Նորություններ