Ասում եմ չէ՞, էսոր մայդանում ոտքից գլուխ սադրանք ա: Ի սկզբանե ինձ խիստ տարօրինակ էր թվում, թե ինչի՞ ա Բերկուտը տենց ցուցադրական, կամեռաների առաջ դուխով կրակում-մրակում, մինչդեռ ուրիշ ժամանակ, իրանց տալի սպանում էին, իսկ իրենք ձեն չէին հանում:
Խնդրեմ. Ուկրաինական էջերից մեկը այս լուսանկարի վրա շատ պարզ բացահայտել է ֆալսիֆիկացիան: Իրականում սա Բերկուտի մարտիկներ չեն, այլ բբբերկուտ համազգեստ կրող (եթե կհիշեք, մի քանի շաբաթ առաջ աղմուկ կար, որ ընդդիմադիրները փողով Բերկուտի համազգեստ են գնում, նախկին ու գործող բերկուտի մարտիկներից)՝ աջ ծայրահեղականներ ու հենց նկարի վրա ապացուցվու ա դա.
- Նախ նրանք ինքնաձիգերը АКСУ տիպի են, իսկ կալաշնիկովի այս տիպը վացուց հանված է Բերկուտի սպառազինությունից: Իսկ այ Ուկրաինայի Արևմուտքում գրավված բազմաթիվ զինապահեստներում ԱԿՍՈւ վագոններով կար...
- Նրանց վրա չկան տարբերանշաններ, բայց փոխարենը կան դեղին ժապավեններ (հավանաբար իրար տարբերելու համար)
- Նրանք անգամ բանակային կոշիկներով չեն, այլ քեթեև քաղաքացիական կոշիկներով, ինչը ևս աներևւակայելի է իրական բերկուտի պարագայում:
Այնպես որ, ականտես ենք լինում ակնհայտ սադրանքների, որոնց միջոցով ինչ-ինչ ուժեր պղտոր ջրում ձուկ են որսում, իսկ Ուկրաինայում դրա արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվում:
Կոնստանտին Տեր-Նակալյան