Տեսնես ինչու՞ Կարֆուրն այդպես էլ չեկավ Հայաստան: Միգուցե նրանք մտածում էին, թր գազի համար կվճարեն, ասենք, մի 210 դոլար, որը ռացիոնալության, բանականության տեսանկյունից ամենապարզ ու հասկանալի տարբերակը պետք է լիներ, բայց զարմացան, երբ տեսան, որ 189 դոլարով հազարավոր կիլոմետրերով բերվող գազը սահմանից այս կողմ, որ մի քանի տասնյակ կմ է, դառնում է 395 դոլար: Մարդիկ տեսան ու այդպիսով հասկացան, որ Հայաստան գալուց առաջ պետք է ռացիոնալիզմը, իրական բիզնեսը և տնտեսական գործիքները թողնել "Ելիսեյան դաշտերում", վերցնել մի ֆուռ "տրյուկ" ու մի կամազ էլ քլունգ ու սրարշավել հայկական անտնտեսության անդաստանները, և այդ ժամանակ նույնիսկ "Ելիսեյան դաշտերն" անջրդի, քարքարոտ չոլ կթվա հայկական սիթիացան հանդերի համեմատությամբ: Բայց քանի որ Կարֆուրը շատ լուրջ բրենդ է, որն ունի տարեկան 100 միլիարդ դոլարից ավելի շրջանառություն և մոտ 5-6 միլիարդ դոլարի չափ շահույթ, աշխարհի 10-յակ երկրներում մասնաճյուղեր ունի, դրա համար էլ իրենց անունը գերադասեցին տրյուկներով գոյացող փողերից:

 

Արման Սահակյան