Տեխնիկայի զարգացման այս դարում գրեթը բոլորս ունենք նկարահանող սարքեր, բջջային հեռախոսներ, համակարգիչներ և այլն: Օգտագործելով այդ ամենը դրանք դարձել են մեր առօրյայի անբաժանելի մի մասը: Ոմանք օգտագործում են բջջային հեռախոսը որպես շփման միջոց, իսկ ոմանք էլ ուղղակի չեն ցանկանում hետ մնալ 21-րդ դարի թելանդրանքից' ցուցամոլությունից: Բոլոր գերհզոր պետությունները ունեն տիեզերքում սեփական արբանյակներ, սակայն մենք չգիտենք թե որտեղ են դրանք պատրաստվում կամ էլ չգիտենք, թե որ մեքենաշինական ընկերությունն է պատրաստում: Մարդկության մեջ մեծ հետաքրքրասիրություն է վայելում ամերիկայն Apple ընկերություն, որը արտադրում է հեռախոսներ, համակարգիչներ, պլանշետներ և շփման համար այլ սարքեր: Օգտագործելով դրանք մենք չենք իմանում ապրանքանիշը արտադրող ընկերության մասին, չենք իմանում, թե որ ապրանքանիշի անվանումը ինչպես է առաջացել և այլն: Ստորև ներկայացնում ենք մի նյութ, որտեղ զետեղված են մի քանի ապրանքանիշների տարբերանշանները և դրանց ստեղծման պատմությունը:
Canon 1930 թվականին ճապոնիայում Goro Yoshida-ն և նրա եղբայր' Saburo Uchida-ն ստեղծեցին ընկերություն մեզ ոչինչ չասող' Precision Optical Instruments Laboratory in Japan անվանումով: Չորս տարի անց նրանց աշխատանքները հանգեցրին իրենց առաջին լուսանկարչական ապարատի ստեղծմանը, որն էլ նրանք անվանեցին Kwanon' բուդդայական հազար ձեռքանի, բարեգթության աստվածության պատվին: Ընկերությունն իր ապրանքանշանի անվանման պաշպանության նպատակներով Kwanon-ին հնչողությամբ մոտ բոլոր անվանումները հաստատագրեց որպես իր ընկերության սեփականություն; իսկ դրանցից մեկը' արդեն մեզ գերազանց ծանոթ Canon-ը, վերջիվերջո փոխարինեց սկզբական անվանմանը, քանի որ որոշ տարաձայնություններ էին առաջացել կրոնական գրրծիչների հետ: Canon-ը անգլերենից թարգմանաբար նշանակում է “կանոն”, իսկ ֆրանսերենից'”թնդանոթ”:
Google Սա աշխարհում ամենահանրահայտ որոնիչի երկրորդ անվանումն է; առաջինը' BackRub-ն էր, որը սակայն շուտով փոխարինվեց Google-ով: Այն հարյուրավոր զրոներ պարունակող թվի'”գուգոլի”, փոքր ինչ ձևափոխված տարբերակն է:
Nike 1978 թվականին Blue Ribbon Sports (կապույտ երիզներով սպորտային հագուստ) ընկերությունը պաշտոնապես վերանվանվեց Nike, Inc.: Համարվում է, որն այդ անվանման հիմքում ընկած է հաղթանակի Նիկե աստվածուհու անունը:
Nikon Սկզբնապես ընկերությունն ունեցել է Nippon Kogaku անվանումը, որը թարգմանաբար նշանակում է “Ճապոնական օպտիկա”:
Nokia 1865 թվականին Կնուտ Ֆրեդրիկ Իդեստամը (Knut Fredrik Idestam) Ֆինլանդիայի հարավ-արևմուտքում հիմնադրեց թղթի և ցելյուլոզի արտադրություն: Ընկերությունը սկսեց անվանվել Nokia այն բանից հետո, երբ գործարանը տեղափոխվեց Նոկիանվիրտա գետի ափին գտնվող Նոկիա քաղաք: Իսկ Nokia բառով ֆինները կոչում են այդ վայրերում հանդիպող մուգ, մորթաշատ մի կենդանու:
Pepsi Առաջին անգամ այն պատրաստվել է 1890-ական թվականներին Նյու-Բեռն քաղաքում, դեղագետ Քալեբ Բրեդհեմի (Caleb Bradham) կողմից: 1898 թվականի օգոստոի 28-ին “Brad’s drink” ըմպելիքը վերանվանվեց “Pepsi-Cola”: Pepsi-Cola ապրանքանշանը գրանցվել է 1903 թվականի հունիսի 16-ին: Համաձայն անվանման ստեղծմանն առնչվող տարբերակներից մեկի, Քալեբ Բրեդհեմը “փեփսի” մասնիկը արտածել է “փեփսին” (սպիտակուցը տրոհող մարսողական ֆերմենտ) տերմինից: Ըստ մեկ այլ տարբերակի, Բրեդհեմը այն փոխարինաբար վերցրել է տեղական ինչ որ ընկերության անվանումից'”Pep Kola”, փոքր ինչ ձևափոխելով իր ըմպելիքն անվանել է Pepsi-Cola: Ըստ երրորդ տարբերակի, Քալեբին և նրա այցելուներին ուղղակի դուր է եկել այդ բառի հնչողությունը, քանի որ այն ներկայացնում էր այն իրողությունը, թե գազավորված ըմպելիքը որոշակի առույգություն և էներգիա է հաղորդում (pep' ոգու առույգություն, էներգիա, կենսունակություն):
Puma Այս ընկերությունը պատկանում էր Adidas-ի հիմնադիր Ադոլֆ Դասսլերի եղբորը' Ռուդոլֆ Դասսլերին: Պատմական ամոթաբեր կռվից հետո երկու եղբայրները բաժանվեցին որպես երդվյալ թշնամիներ, և նրանցից յուրաքանչյուրն հիմնեց սեփական արտադրությունը: Ամենասկզբում Ռուդոլֆի հիմնած ընկերությունը անվանվում էր Ruda, ակնհայտորեն ի պատիվ իր հիմնադրի, սակայն հետագայում այն ստիպված էին փոխարինել ավելի բարեհունչ և դյուրին հիշվող չորս տառ պարունակող բառով, անփոփոխ պահելով երկու ձայնավորները և R տառի նման բաղաձայն գտնելով:
Apple Խնձորը ընկերության հիմնադիր Ստիվ Ջոբսի սիրելի միրգն է եղել: Երեք ամիս մտածելուց հետո, թե ինչպես կարելի է անվանել նոր բիզնեսը, նա իր գործընկերներին վերջնագիր ներկայացրեց: «Ես ընկերությունը Apple կանվանեմ, եթե մինչ ժամը հինգը դուք ավելի լավ առաջարկ չունենաք»: Apples Macintosh-ը խնձորենու տեսակ է, որը վաճառվում էր ԱՄՆ-ում:
Նարեկ Միրզոյան