Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ավարտել է իր երկրորդ կնոջ՝ Վերոնիկա Լարիոյի հետ ամուսնալուծության գործընթացը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Իտալիայի Մոնցա քաղաքի դատարանը երեքշաբթի օրը օրինականացրել է աղմկահարույց ամուսնալուծությունը:

Նշենք, որ այս ամուսնությունից զույգը ունի 3 երեխա և 2012-ի դեկտեմբերին Միլանի դատարանը ամսական 3 մլն եվրո ալիմենտ էր նշանակել, որ Բեռլուսկոնին պետք է վճարի իր երեխաներին: