Մարդկային հոգեբանությունը հիրավի հանդիսանում է ամենաքիչ ուսումնասիրված ու յուրացված դաշտերից մեկը գիտությունում, միևնույն ժամանակ, հանդիսանալով ամենաբարդերից մեկը, որը ունի ոչ միայն տեսական-ակադեմիական նշանակություն, այլև շատ կիրառական: Այսօր ձեզ կպատմեմ երկու հոգեբանական ֆենոմենների մասին, որոնք հադիպել են յուրաքանչյուրիս, եթե չասեմ, որ յուրաքնաչյուրս այս կամ այն չափով կրել են այդ ֆենոմեններն իրենց վրա:

Առաջին նման հոգեբանական ֆենոմենը իրենից ներկայացնում է հոգեբանական շեղում, որը ստացել է Ստոկհոլմյան սինդրոմ անվանումը: Հասկանալի լեզվով ասած, դա մի երևույթ է, երբ «զոհը» սկսում է սիրել իրեն խոշտանգող, տանջող «դահիճին»: Այս սինդրոմը հատկապես տարածված է քրեական հոգեբանության ուսումնասիրության ոլորտում, բայց հատկապես Հայաստռանում Ստոկհոլմյան սինդրոմը սովորական երևույթ է դառնում կին-տղամարդ փոխհարաբերություններում:

 

Օրինակ՝ բազմաթիվ են օրինակները հենց ձեր շրջապատում, երբ զույգը բաղկացած է ակնհայտորեն «լավ» ու ակնհայտորեն «վատ» անդամներից, ընդ որում, պարտադիր էլ չէ, որ «վատ»-ի, «խոշտանգող դահճի» կարգավիճակում լինի տղան: Նման զույգերում ականատես ենք լինում, թե ինչպես է «վատը» պարբերաբար ցավ պատճառում, տգեղ վարվում իր զուգընկերուհու/զուգընկերոջ հետ ու կողքից նայողի համար գաղտնիք է մնում, թե ինչն է ստիպում «լավ»-ին հանդոււրժել այդ ամենը: Այո-այո, ի թիվս այլ բաների, դա որպես կանոն նույն Ստոկհոլմյան սինդրոմն է, որը բերում է պաթոլոգիկ սիրահարվածության ու թեև այդ հարաբերություններում գերակայում է ցավն ու վիշտը, զոհը անում է ամեն ինչ դրանք պահպանելու համար, իսկ երբեմն էլ՝ վերականգնելու (եթե այլ հարաբերություններում է, անգամ եթե հարաբերությունները հիասքանչ են):

Մյուս հետաքրքիր հոգեբանական ֆենոմենը կոչվում է փախուստ իրականությունից, որը սերտորեն կապված է վերոնշյալ Ստոկհոլմյան սինդրոմի հետ, բայց նույնը չէ: Անունը արդեն իսկ հուշում է, որ մեր հոգեկանը ստիպում է մեզ աչք փակել իրական պատկերի վրա, իսկ մեր հիվանդագին երևակայությունը միևնույն բանը այլ լույսի ներքո է հրամցնում մեր ենթագիտակցությանը:
Օրինակ, վերադառնալով նախորդ հոգեբանական ֆենոմենին, վերադառնանք նույն-կին տղամարդ հարաբերությունների օրինակին, որտեղ զույգից մեկը ցավ է պատճառում ու վատ է վարվում մյուսի հանդեպ, իսկ մյուսը հանդուրժում է դա ու շարունակում է սիրել իր զուգընկերոջը/զուգընկերուհուն: Էլի բոլորս առնչված կլինենք իրավիճակների, երբ միևնույն մարդը՝ միևնույն երևույթին տալիս է բացասական, կամ խիստ բացասական գնահատական, եթե երևույթը իր հետ չի կատարվում, բայց հենց նույն մարդը սկսում է արդարացնել, կամ թեթևացնել քննարկվող երևույթը, եթե դա իր հետ է կատարվում: Սա գալիս է նրանից, որ մաարդն ինքնին հակված չէ օբյեկտիվ դատողության, առավել ևս, եթե խոսքը իր մասին է գնում, իսկ երբ առկա է փախուստ իրականությունից, ապա՝ առավել ևս: Սա յուրահատուկ պաշտպանական մեպանիզմ է մարդկային հոգեբանությունում, որի միջոցով մեր հոգեկանը փորձում է պաշտպանվել ու մեղմել իրեն տրավմաներից՝ աշխարհընկալման մեջ շեղումներ մտցնելով:

Այնպես որ, պետք է միշտ փորձել օբյեկտիվ լինել ինքներս մեզ հետ, իսկ իրերին տալ իրենց անունը: Սխալը կարելի է ու պետք է ներվի որպես կանոն, բայց նելրելն ու համակերպվելը նույնը չեն:

Այ սենց թեթև լիկբեզ հոգեբանությունից, մի տեսակ հավեսս տվել էր :)