Այսօր ԱԱԾ տարածել է հայտարարություն, որ Պարույր Հայրիկյանի մահափորձի կատարման կասկածանքով բռնել է երկու հատ թմրամոլի: Սա արդեն լրիվ ձեռառնոցի է, միթե ինչ-որ մեկը ընդունակ է հավատալ, որ Հայաստանի պետականության խորհրդանիշի վրա ընդունակ են կրակել երկու ճմռթված բառիգ: Սա միանշանակ ուղված է Պարույր Հայրիկյանի վեհ կերպարի նվաստացմանը և հայոց պետականության հիմքերի խարխլմանը, այնպես որ պահանջում ենք հայ հանրությանը ներկայացնել իրական քիլլերներին, որոնք իրենց կոմպլեկցիայով պետք է առնվազն նման լինեն 2-րդ կամ 3-րդ սերայի Ռեմբոյին, կամ էլ թե 1-ին սերայի Տերմինատորին: Թե չէ հերիք է էլի նվաստացնեք և խեղկատակերգության վերածեք հայոց պետականության և ազգային արժեքները...