Կիևն ալեկոծված է, կրակի մեջ է, փողոցներում, բարիկադների շուրջ բախումներ են, արյուն է հոսում…Սկսել են կատաղի բախումները ցուցարարների և ոստիկանների միջև:
Զայրացած ցուցարարներ, քարեր, երկաթյա ձողեր, <<մոլոտովյան կոկտեյլներ>>, զենք, ոստիկանական վերակարգեր, հատուկ ջոկատայիններ, հատուկ միջոցներ, տեխնիկա և դաժան բախումներ…
Ում խղճին է այս ամենը?...

 

 

Իմ կարծիքով' առաջին հերթին ԱՄՆ-ի, Եվրամիության և Ռուսաստանի…Ամբողջ աշխարհն իրենց աշխարհաքաղաքական խնդիրների, բաժանումների, ազդեցության տակ առնելու մոլուցքի պատճառով զոհվում են ամբողջ աշխարհով մեկ, ավերվում են քաղաքներ, պետություններ…

Ցավն այն է, որ այս ամենից հետո հնչում է նրանց փարիսեցիական հայտարարությունները, մտահոգությունները, կոչերը երկխոսության, բանակցությունների, հաշտության վերաբերյալ: Եթե այսպես շարունակվի, եթե այսպես զարգանան գործընթացները, ապա քաղաքացիական պատերազմն անխուսափելի է: Անխուսափելի է այդ պետության մասնատումն ու իմ նշած երկրների միջև բաժան-բաժան անելը…
Իսկ Ուկրաինայի իշխանությունները և ժողովուրդը դարձել են ընդամենը խամաճիկ, գործիք, թեկուզ գուցե ազնիվ մղումներով, սակայն գործիք:

 

 

Ռոբերտ Մելքոնյան