Հարգելի ընթերցող' եկեք միասին ուշադիր նայենք այս մարդկանց վրա և փորձենք անաչառ քննիչի կեցվածք ընդունելով հասկանանք, թե ի վիճակի էին արդյոք, այս ճղճիմները իրականացնելու նման ըմբոստ հանցագործությունը/ խոսքը գնում է Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ իրականացնելու մասին/: Երբ այսօր մամուլում կարդացի' “Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող երկու քաղաքացի” հոդվածը իմ ուշադրությունը գրավեց հոդվածի տակ տեղ գտած բազմահայացք մեկնաբանությունները, որը սիրով ներկայացնում եմ ձեզ'/ որպեսզի ավելի արտահայտիչ լինի ներկայցված է այնպես ինչպես գրված է մեկնաբանություններում տառ առ տառ/
• հանցագործության շարժառիթները ստուգվում են, քննության ընթացքի մասին հանրությանը պարբերաբար կտեղեկացվի: ;))))))))).
մի հատ սրանց դեմքերին նայեք ինչ շարժառիթ ;)))))))))) իրանք ոչ էտ բառի իմաստից են խաբար ոչ էլ էտ դեպքից :)))))))))) տո որ ճիշտն ասենք իրանք ըսկի հայրիկյանին չեն ճանաչում:))))) շարքային դեղ անող են :))))) բռնել են մի հատ ղալաթի վրա ասել են «էս էլ ստորագրեք «ինքնախոստովանեք » մեկա վրեքդ սռոկ կա » ::)))))))))))))).
• Անմեղության կանխավարկածը մերոնց երբեք չի խանգարում մեղքը չապացուցված՝ նկար եւ անուն հրապարակել.
• Երևանի ոչ լեգալը որն է
• …Չէ, չէ իրանք կրակելուց ռուսաստանի անձնագիրն են ցույց տվել
Հիշեցնենք, որ Ս.թ փետրվարի 7-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը:
Ա. Պողոսյանը և Ս. Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը։

Հանցագործության շարժառիթները ստուգվում են, քննության ընթացքի մասին հանրությանը պարբերաբար կտեղեկացվի: