Էլֆերը կախարդական ժողովուրդ են գերմանա-սկանդինավյան և կելտական ֆոլկլյորում:
Իսլանդական «Լավայի ընկերները» բնապահպանական կազմակերպության անդամները արգելափակել են երկրի Նախագահի քաղաքամերձ նստավայրի և մայրաքաղաք Ռեյկյավիկը իրար կապող նոր ճանապարհի շինարարական աշխատանքները: Հարյուրավոր իսլանդացիներ էին դուրս եկել փողոց՝ նախագիծը կասեցնելու պահանջով: Էկոլոգները դիմել են Իսլանդիայի Գերագույն դատարան հայցով, առ այն, որ նոր ճանապարհը կարող է վնասել էլֆերի հազարամյակների մշակույթին, այդ վայրերում նրանց բնակավայրին և նույնիսկ նրանց եկեղեցուն, որը տեսնել կարող են միայն ընտրյալները:
Դատարանը բավարարեց հայցը, նշելով, որ համաձայն Իսլանդիայի համալսարանի կատարած հարցումների, բնակչության 62%-ը (1000 հարցվածներից 620-ը) հավատում է էլֆերի գոյությանը, և այստեղից հետևություն, նրանք, հնարավոր է, գոյություն ունեն: