Մարկ Ջեյկոբսի անցած ցուցադրությունը, որը տեղի ունեցավ սեպտեմբեր ամսին, թողել էր տխուր տպավորություն նորաձևության շատ քննադատների մոտ. մուգ գույնի տխուր զգեստներ, ջարդված նավի բեկորների տեսքով դեկորացիաներ և դեպրեսիվ երաժշտություն: Մի քանի շաբաթ անց դիզայները ներկայացրեց մեկ այլ ոչ պակաս դրամատիկ հավաքածու Louis Vuitton-ի համար, հայտարարեց, որ դուրս է գալիս ֆրանսիական նորաձևության տնից, բաժանվեց իր ընկերոջից, և, թվում էր թե, ամբողջությամբ ընկավ խորը դեպրեսիայի մեջ:
Սակայն, աշուն-ձմեռ 2014/2015 հավաքածուի նոր շոուն իր նոր՝ Marc jacobs բրենդի համար, որը ներկայացվեց Նյու-յորքի Նորաձևության շաբաթի շրջանակներում, մեզ պարզ հասկացրեց, որ դիզայները իր մեջ գտել է ուժ առաջ շարժվելու և աշխարհին օպտիմիզմով նայելու: Պոդիումով, որը այս անգամ զարդարված էր երևակայական ամպերով, մոդելները քայլում էին բաց երանգների զգեստներով “Happy Days Are Here Again” (Նորից երջանիկ օրեր են) երգի տակ:

img_b52a45e36f2a046fe2052f973316d4fa

Ցուցադրությունը սկսվեց պարզ մինիմալիստական զգեստներից, որոնք լրացված էին տաբատներով և լեգինսներով, շարունակվեց թափանցիկ տոպերով՝ համադրված երկրաչափական նախշերով կիսատաբատների հետ: Այսպիսի կոմպլեկտ ներկայացրեց նաև Քենդալ Ջենները՝ Քիմ Քարդաշյանի 18-ամյա խորթ քույրը: Քենդալի համար սա նման մակարդակի առաջին դեֆիլեն էր: Աղջիկը միանգամից աչքի ընկավ. ոչ ոք բացի նրանից բաց կրծքով դուրս չեկավ պոդիում:

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Մարկը մեզ համոզեց, որ երջանիկ օրերը իրոք վերադարձել են, կամ կվերադառնան եկող աշնանը, երբ հավաքածուն դուրս կգա վաճառքի: