Երբեմն պատահում է, որ ընկերները, գործընկերները կամ ծանոթներն առանց պատճառի խիստ զայրանում են ձեզ վրա: Իրականում, շրջապատի մարդկանց հունից հանելը բավականին հեշտ գործ է: Հոգեբան Դեյվիդ Վոնգը կարծում է, որ մարդկանց հունից հանելու միջոցներ միշտ էլ կգտնվեն: Cloverty-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում դրանցից մի քանիսը:


5. Այն մարդիկ, ովքեր դժվար են լեզու գտնում և ուշ են հարմարվում նոր շրջապատին, նրանց թվում է, որ շատ հարցերի քննարկմանը չմասնակցելն ու լռություն պահպանելը հարցի ճիշտ լուծումներից մեկն է: Այդ պատճառով այդ մարդիկ ակամա դառնում են ավելի ինքնամփոփ և կաշկանդված, որը սխալ տպավորություն է ստեղծում: Շրջապատում կարծում են, որ նրանք մեծամիտ են և պարզապես մարդկանց վերևից են նայում:


4. Պատկերացրեք մի իրավիճակ, երբ հանգստյան օրերին Դուք Ձեր սիրելիի հետ հաճելի ժամանակ անցկացնելուց հետո, նրան ճանապարհում եք տուն, սակայն ընթացքում խափանվում է Ձեր ավտոմեքենան: Արդեն ուշ գիշեր է, և այդ ժամին ավտոմեքենան սարքի գցելու ոչ մի հնարավորություն չկա, բացի մինչև առավոտ միասին սպասելը: Իհարկե հետաքրքիր և շատ ցանկալի սցենար է, և Դուք այս ամենը որոշում եք պատմել Ձեր մոտ ընկերոջ, որից հետո նա ոչ միայն նյարդայնանում, այլև վիրավորվում է: Ինչո՞ւ եք զարմանում, չէ՞ որ Դուք ցուցադրում եք Ձեր առավելություններն այն ընկերոջ մոտ, ով արդեն 2 տարի է' չի հանդիպում ոչ մի աղջկա հետ և ֆինանսական շատ ծանր դրության մեջ է: Նույնիսկ աննշան մի դետալ կարող է փչացնել Ձեր հարաբերությունները սիրելիի հետ: Հնարավոր է, որ դա Դուք չզգաք, սակայն ցուցադրելով Ձեր առավելությունն ուրիշների նկատմամբ, փչացնենք ամեն ինչ:


3. Իհարկե, պատահում է այնպիսի իրավիճակ, որ բաժանումից հետո Ձեր նախկին ընկերը հիստերիկ ձևով գոռա. «Դու ինչպե՞ս կարող ես ինձ հետ նման կերպ վարվել, երբ ես այսքան բան եմ արել քեզ համար»: Կամ հրաժարվել եք Ձեր ընկերոջ առաջարկից, քանի որ ունեք արդարացված պատճառաբանություն, բայց այնուամենայնիվ որոշ ժամանակ անց պարզում եք, որ նա խիստ վիրավորվել է Ձեզնից: Մարդիկ մտածում են, որ Դուք պարտավոր և պատասխանատու եք Ձեր ընկերուհու, սիրելիի համար և չեք կարող նրանց հենց այնպես լքել: Հակառակ դեպքում նրանք կչարանան Ձեր դեմ:


2. Դուք Ձեր ղեկավարին էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկել եք որևէ խնդրին առնչվող որոշ հարցեր, իսկ նա առանց որևէ կոնկրետ պատճառի սարսափելի զայրացել է… այ քեզ բան: Կամ երեկոյան, Դուք որոշել եք այցելել և զրուցել հին ընկերոջ հետ, սակայն նա ոչ միայն ամենևին էլ գոհ չէ Ձեր այդ որոշումից , այլ նաև փորձում է ամեն կերպ ցույց տալ դուռը: Դուք վատնում եք նրանց ժամանակը: Երբեմն պատահում է, որ ոչ ոք չունի ժամանակ ձեզ համար: Եթե փորձում եք շփվել որևէ մեկի հետ, իսկ նա զայրանում է, քանի որ Դուք վատնում եք նրա ժամանակը, ապա հանգիստ թողեք բոլորին:


1. Սա այն տհաճ միջադեպն է, երբ կարող է տեղի ունենալ հարևանների, ընկերների, ընկերուհիների և նույնիսկ ազգերի միջև: Գրասենյակում կարող են հայտնվել նոր և անիմաստ հրահանգներ: Օրինակ՝ այսօրվանից ոչ ոք չի կարող օգտագործել թեյնիկը, առանց նախազգուշացման կամ էլ Ձեր ընկերուհին որոշի, որ այլևս երեկոյան ժամերին չի լինի պիցցա: Դուք կարծում եք, որ ամեն ինչ կարգին է, և բոլորը բավարարված են Ձեր վերաբերմունքից և հանկարծ շրջապատի կամակոր ցանկությունները… : Կյանքում պատահում է նաև այնպես, որ մարդիկ չարացած լինելով որոշ առօրյա խնդիրներ վրա, ողջ չարությունը վերաբերմունքի միջոցով փախանցում են Ձեզ:

 

Հռիփսիմե Ասլիկյան