«Ermenihaber»֊ը գրում է. «Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2013 թվականի մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում երկրի գործազրկության և զբաղվածության վերաբերյալ տվյաներ՝ ի համեմատություն նախորդ տարվա նույն հաշվետու ժամանակահատվածի: Ըստ հրապարակված տեղեկատվության, Թուրքիայում գործազուրկների ընդհանուր թիվն ավելացել 154 հազարով՝ հանելով 2 միլիոն 784 հազարի: Գործազրկության տոկոսն ավելացել է 0,5 տոկոսով՝ դառնալով 9,9 տոկոս: Ոչ գյուղատնտեսական սեկտրին բաժին ընկնող գործազրկության մակարդակը աճել է 0,3 տոկոսով՝ հասնելով 12 տոկոսի: 15-24 տարեկանների շրջանում գործազրկությունը հասել է 19,3 տոկոսի՝ ավելանալով 0,5 տոկոս: Զբաղվածության մակարդակը նույն ժամանակահատվածի համար նվազել է 0,4 տոկոսով և այժմ կազմում է 45,5 տոսկոս: Թուրքիայի վիճակագրական ծառայությունը ներկայացրել է մարդկանց զբաղվածության տոկոսային ցուցանիշներն՝ ըստ ոլորտների.
Գյուղատնտեսություն' 22,5 տոկոս
Արդյունաբերություն' 19,4 տոկոս
Շինարարություն' 7,4 տոկոս

 

Արման Գրիգորյան