Լևոն Սարդարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ես էնքան լավ եմ հիշում պատերազմի տարիները, երբ Լֆիկը Մալաթիայում առյուծի պես կռվում էր հանուն Հայաստանի պայծառ ապագայի, հանուն ԼՂ-ի ազատագրման ու հանուն էլի մի քանի մանր-մունր բաների: Հիմա Հայաստանի ապագան էնքան պայծառ ա, որ հեռվից հեռու աչք ա ծակում, ԼՂ-ն անկախ պետություն ա, իսկ մանր-մունր բաներով էլ Լֆիկը վաղուց չի զբաղվում: Փառք ու պատիվ ԵԿՄ կարկառուն ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանին: Սերունդները հավերժ երախտապարտ կլինեն քեզ»: